Ռուսաստանը Սիրիայում ևս մեկ զինծառայող և ուղղաթիռ է կորցրել (Թարմացվող) (վիդեո)

Ռուսաստանը Սիրիայում ևս մեկ զինծառայող և ուղղաթիռ է կորցրել (Թարմացվող)

PanARMENIAN.Net - Թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Թուրքիայի ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչները հաստատել են ինքնաթիռի կործանումը թուրք-սիրիական սահմանի շրջանում, հայտնել է Reuters-ը:

ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ թուրք-սիրիական սահմանին խոցված ինքնաթիռը ռուսական ավիախմբի կազմում է եղել: Պաշտպանական գերատեսչությունում պնդում են, որ ինքնաթիռը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը:

23:49Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուսական օդանավի ոչնչացումն օդային վտանգներին արձագանքելու շրջանակներում է տեղի ունեցել: «Մենք այս իրավիճակը չէինք ուզում, սակայն բոլորը պիտի հարգեն Թուրքիայի՝ սեփական սահմանները հարգելու իրավունքը», - հայտարարել է նա Թուրքիայի Անվտանգության խորհուրդի նիստից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

22:24 ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Թուրքիան իրավունք ունի պաշտպանել իր տարածքն ու օդային սահմանները, հայտնում է РБК գործակալությունը:

22:06 Մոսկվան հաստատում է Սիրիայում փրկարարական գործողության ժամանակ մեկ ուղղաթիռ կորցնելու ու ևս մեկ զինծառայողի զոհվելու մասին տեղեկությունները:

21.01 ՆԱՏՕ-ն ռուսական օդանավի միջադեպի վերաբերյալդաշինքի անունից հայտարարությամբ հանդես գալ չի պատարստվում, սահմանափակվելով միայն դաշինքի քարտուղար Յենս Սթոլթենբերգի հայտարարությամբ: Այս մասին է գրում ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ դաշինքին մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրներին հղում անելով:

18:18 Սիրիայում կռվող «Ծովափի 10-րդ բրիգադ» անունը կրող խմբավորման անդամները հայտարարել են, որ պատրաստ են փոխանակել զոհված ռուս օդաչուի մարմինը իրենց պատանդ զինակիցների հետ, հայտնում է gazeta.ru-ն:

18:04 Ռուսաստանյան «Նատալի Տուր» գործակալությունը կասեցրել է դեպի Թուրքիա ուղևորությունների վաճառքը: Ավելի վաղ ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Նիկոլայ Լևիչևը կոչ էր արել խզել երկու երկրների միջև ավիափոխադրումը:

17:10 Վլադիմիր Պուտինը մեկնաբանում է Սու-24-ի խոցումը. ՌԴ նախագահը միջադեպն անվանել է աջակցություն ահաբեկչությանը` հայտարարելով, որ դա ամենալուրջ հետևանքները կունենա ռուս-թուրքական հարաբերությունների համար:

16:06 ՆԱՏՕ-ն արտահերթ նիստ է հրավիրում դեսպանների մակարդակով Սիրիայում խոցված ռուսկան ինքնաթիթի կապակցությամբ: «ՆԱՏՕ-ի նիստը տեղի կունենա 17:00-ին (Երևանի ժամանակով 20:00) Թուրքիայի նախաձեռնությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

16:02 ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Նիկոլայ Լևիչևը հայտարարել է, որ Թուրքիան այդպիսով իր համերաշխությունն է հայտնել ահաբեկիչների հետ` խոցելով ռուսական ինքնաթիռը: «Այն պայմաններում, երբ համաշխարհային հանրությունը լիարժեք պայքար է սկսում ահաբեկչության դեմ, Թուրքիան համերաշխություն է դրսևորում ահաբեկիչների հետ և խոցում է Սիրիայի տարածքով անցնող ինքնաթիռը»,-մեջբերում է Լևիչևին ՌԲԿ-ն: Gazeta.ru-ն իր հերթին հայտնում է, որ Լևիչևը նամակ է հղել Ռոսավիացիային` խնդրելով քննել Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու հարցը: «Այս պայմաններում մեծ ռիսկ կա, որ գրոհայինները կարող են մուտք գործել թուրքական օդանավակայաններ, ինչն ավելացնում է ահաբեկչական սպառնալիքը ռուսական ինքնաթիռների համար»:

15:24 CNNTURK-ը հրապարակում է խոցված ինքնաթիռի երթուղին` երկնագույն գիծը սահմանն է, կարմիրը` Սու-24-ի ուղին:

15:01 Ռուսական ռազմական ինքնաթիռի հետ կապված միջադեպը կարող է բարդացնել ահաբեկչության դեմ պայքարը Սիրիայում, ճեպազրույցում հայտարարել է Ժնևում ՄԱԿ պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ Ֆաուզին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

14:49 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այս պահի դրությամբ սխալ է գնահատական տալը միջադեպին: «Այստեղ ուղղակի հարկավոր է համբերատար լինել: Սա շատ լուրջ միջադեպ է: Սակայն, նորից կրկնեմ, լիարժեք տեղեկություններ չունենալով, անհնար է որևէ բան ասել»,-հայտարարել է Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

14:13 CNN TURK-ը հայտնում է, որ օդաչուներից մեկը զոհվել է, երկրորդը` գերեվարվել սիրիաբնակ թուրքմենների կողմից: Պաշտոնական հաստատում լուրը դեռ չի ստացել:

13:58 ՆԱՏՕ-ն շուտով հայտարարությամբ հանդես կգա Սիրիայում ռուսական ինքնաթիռի խոցման վերաբերյալ:

13:38 Սու-24-ի կործանմանը մասնակցել է 2 թուրքկան F-16: Ինչպես հայտնել է Reuters-ը Թուրքիայի ՊՆ վրա հղումով, ինքնաթիռները 5 րոպեում 10 անգամ զգուշացրել են օդային տարածքը խախտելու մասին: Ոչնչացման պահին ինքնաթիռի պատկանելությունն անհայտ է եղել, հայտարարել են գերատեսչությունում:

13:26 Խոցված ռազմական ինքնաթիռի օդաչուներից մեկը հայտնվել է այդ տեղանքում ապրող սիրիացի թուրքմենների ձեռքում, հայտնել է ՌԲԿ-ն BBC-ի վրա հղումով: Օդաչուին տարհանելու նպատակով 2 ուղղաթիռ է օդ բարձրացել, սակայն նրանք չենք կարողանում վայրէջք կատարել ցամաքում բախումների պատճառով:

12:58 ՌԴ ՊՆ-ն խոստովանել է ինքնաթիռի կորուստը: Նախարարությունը պնդում է, որ խոցված ինքնաթիռը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը:

«Այսօր Սիրիայի տարածքում, ենթադրաբար, ցամաքից գնդակոծության հետևանքով վթարի է ենթարկվել Սիրիայում ռուսական ավիախմբի Սու-24 ինքնաթիռը»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

«Ինքնաթիռը եղել է 6 000 մ բարձրության վրա: Օդաչուների ճակատագիրը ճշտվում է: Ըստ նախնական տվյալների, նրանց հաջողվել է կատապուլտի միջոցով դուրս նետվել ինքնաթիռից: Պարզվում են նաև ռուսական ինքնաթիռի կործանման հանգամանքները: ՊՆ-ն նշում է, որ թռիչքի ամբողջ ընթացքում ինքնաթիռը եղել է Սիրիայի տարածքում: Դա գրանցել են հսկողության օբյեկտիվ միջոցները»,-հայտնել են գերատեսչությունից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

12.30 Թուրքական F-16 կործանիչը խոցել է ռազմական ինքնաթիռը վերջինիս կողմից երկրի օդային տարածքը խախտելու և զգուշացումներն անտեսելու պատճառով: Ինքնաթիռը կործանվել է սիրական Լաթակիայի շրջանում: Օդաչուներին հաջողվել է փրկվել կատապուլտի միջոցով:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կարգադրել է ԱԳ նախարարին խորհրդակցել ՆԱՏՕ-ի և ՄԱԿ հետ Սիրիայի հետ սահմանին վերջին իրադարձությունների վերաբերյալ, հայտնում է BBC-ին:

Թուրքական կողմը նախկինում զգուշացրել էր Ռուսաստանին Թուրքիայի օդային տարածքը խախտելու անթույլատրելիության մասին` Սիրիայում ռազմական գործողության ընթացքում: Երկրի ԱԳՆ-ն մի քանի անգամ մեղադրել է ՌԴ-ին իր օդային տարածքը խախտելու մեջ:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

Թուրքական Anadolu գործակալությունը հրապարակել է ինքնաթիռի կործանման տեսանյութը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---