Միջոցառումներ Լիտվայի Կաունասում՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին24 նոյեմբերի 2015 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի ընթացքում Լիտվայի Կաունաս քաղաքի Մարտինայտիսի անվան գեղարվեստական դպրոցը Կաունասի քաղաքապետարանի հովանավորությամբ և Լիտվայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ` այդ թվում «Փոքր երկիր` մեծ ազգ» և «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային մամուլի առաջին էջերին» ցուցահանդեսները: Նոյեմբերի 1-ին` Կաթոլիկ աշխարհում նշվող Բոլոր Սրբերի օրը, գեղարվեստական դպրոցում տեղի է ունեցել մոմավառության արարողություն Կաունասի արքեպիսկոպոս Սիգիտաս Տամկյավիչուսի մասնակցությամբ` ի հիշատակ Ցեղասպանության սրբադասված 1.5 միլիոն նահատակի: Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել եզրափակիչ միջոցառումը` «Փոքր երկիր` մեծ ազգ» խորագրով ցուցահանդես-մրցույթի մասնակիցների պարգևատրումը: Ողջույնի խոսքով հանդես է եկել Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը և Մարտինայտիսի անվան գեղարվեստական դպրոցի տնօրեն ժիգիմանտաս Շարակաուսկասը: Երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել լիտվական ազգագրական «Ռատիլելիս» անսամբլը և Կաունասի հայ համայնքի «Հայրենիք» համույթը: Վիտաուտաս Մագնուսի համալսարանի ուսանողները ընթերցել են հատվածներ Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմից: Միջոցառմանը ներկա էին կրոնական կառույցների, քաղաքապետարանի, լիտվահայ համայնքի ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ, դպրոցի սաներ: Լիտվան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2005-ին: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |