Սիրիայում կրակոցներից ռուս լրագրողներ են վիրավորվել24 նոյեմբերի 2015 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում կրակոցներ են արձակվել այն մեքենաների ուղղությամբ, որոնցում եղել են ռուս լրագրողներ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը: Արձակված կրակոցներն եղել են Դագմաշլիա բնակավայրի մերձակայքում. մարմնական վնասվածքներ են ստացել երեք ռուս լրագրող, Ռիա Նովոստիին հղումով գրում է Panoram.am-ը: «Երեք ռուս լրագրող թեթև վնասվածքներ են ստացել: Ներկա պահին լրագրողները գտնվում են ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում, որտեղ նրանց ցուցաբերվում է որակյալ բժշկական օգնություն»,- նշված է հաղորդագրության մեջ: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |