Qatar Airways-ը մուտք է գործում հայկական շուկա24 նոյեմբերի 2015 - 14:59 AMT PanARMENIAN.Net - 2016թ. «Քաթարի ավիաուղիները» (Qatar Airways) կանոնավոր չվերթեր կիրականացնի Երևան - Դոհա ուղղությամբ: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հաջողությամբ ավարտել է բանակցությունները Քաթարի ավիաուղիների հետ: Վերջին շրջանում բանակցություններն առավել ակտիվ ընթացք ստացան այն բանից հետո, երբ Etihad ավիաընկերությունը հայտարարեց Հայաստանի ուղղությամբ չվերթերը դադարեցնելու մտադրության մասին: «Մենք շատ հպարտ ենք, որ «Քաթարի ավիաուղիները», որը երեք տարի անընդմեջ ճանաչվել է Տարվա լավագույն ավիաընկերություն, ընտրել է Հայաստանը որպես իր նոր ուղղություններից մեկը»,-ասվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Քաթարի ավիաուղիները Միջին Արևելքի ամենամեծ ավիաընկերություններից մեկն է, ունի մեծ ցանց և թռիչքներ է իրականացնում ավելի քան 140 ուղղություններով: «Քաթարի ավիաուղիների» շարժակազմը համալրված է ավելի քան 340 ժամանակակից օդանավերով, այդ թվում Airbus A350, Airbus A380-800, Boeing 777-200, Boeing 777-300, Boeing 787-8 (Dreamliner) և այլն: Դոհայի օդանավակայանը հարմարավետ տարանցիկ կետ կարող է լինել Հայաստանից ԱՄՆ, Մերձավոր և Հեռավոր Արևելք մեկնողների համար: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |