Յուսին. ՌԴ ռմբակոծիչի միջադեպը կարող է դառնալ ամենալուրջ ճգնաժամը «Սառը պատերազմ»-ից հետո24 նոյեմբերի 2015 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Ռուսական ռազմական ինքնթիռի խոցման միջադեպը խոստանում է դառնալ ամենալուրջ ճգնաժամը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրի միջև «Սառը պատերազմի» ավարտից ի վեր: Այս կարծիքի է ռուսական «Կոմերսանտ» թերթի վերլուծաբան Մաքսիմ Յուսինը, գրում է Panorama.am-ը: Նոյեմբերի 24-ին թուրքական զինուժը թուրք-սիրիական սահմանին ռուսական СУ-24 ռմբակոծիչ է խոցել, որի առնչությամբ արված հայտարարությունները իրարամերժ են: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հաստատել է թուրքական զինուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման փաստը, իսկ թուրքական զինվորական ղեկավարությունը հայտարարել է, որ ռուսական ռմբակոծիչը խախտել է Թուրքիայի օդային տարածքը, որից հետո 5 րոպեի ընթացքում 10 նախազգուշացումից հետո խոցվել է թուրքական F-16 կործանիչի կողմից, մինչդեռ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ինքնաթիռը թռիչքի ամբողջ ընթացքում գտնվել է Սիրիայի տարածքում և ենթադրաբար խոցվել է գետնից` 6000 գտնվելով մետր բարձրության վրա, ինչը, ըստ ռուսական պաշտպանական գերատեսչության հաղորդագրության, ապացուցում են «СУ-24-ի թռիչքը վերահսկող օբյեկտիվ միջոցները»: Ըստ վերլուծաբանի` կատարվածը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի պրովակացիայի արդյունքն է: CNN TURK-ը հայտնում է, որ խոցվածխ ինքնաթիռի օդաչուներից մեկը զոհվել է, երկրորդը` գերեվարվել սիրիաբնակ թուրքմենների կողմից: Պաշտոնական հաստատում լուրը դեռ չի ստացել: Ինչպես հաղորդում է ռուսական « Ինտերֆաքս» (Интерфакс) գործակալությունը` ռուսական խոցված ինքնաթիռը ընկել է Սիրիայի հյուսիսում` թուրքմեններով բնակեցված ավանում: Թուրքիան նախագահի մակարդակով արդեն հայտարարել է ռուսական ինքնաթիռը խոցելու մասին, իսկ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քննարկվել է իրավիճակը զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարության հետ: Ռուսական «Գազետա.ռու» (Газета.ru)-ի փոխանցմամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ ռուսական ռմբակոծիչի խոցման առնչությամբ: Թուրք-սիրիական սահմանում Ռուսաստանի և Թուրքիայի միջև օդային լարվածությունն ու միջադեպերը պարբերական բնույթ են կրում: Հոկտեմբերի 6-ին թուրք զինվորականները հայտնել էին, որ ռուսական անօդաչու թռչող սարք են խոցել, որը խախտել էր Թուրքիայի օդային տարածքը: Այս տեղեկատվությունը հնչեցվեց մինչև անգամ Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի կողմից, որը սակայն պաշտոնապես հերքվեց Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության կողմից` նշելով, որ Ռուսաստանը որևէ առնչություն չունի խոցված թռչող սարքի հետ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ թուրքական ռազմաօդային ուժերը անմիջապես կարձագանքեն նմանօրինակ ներխուժումներին և համապատասխանաբար կկիրառեն ռազմական ավիացիա`անկախ նրանից, թե ով է հանդիսանում Թուրքիայի օդային տարածքը խախտողը: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: Կարդացեք նաև՝ ԶԼՄ-ներ. Խոցված ռուսական ինքնաթիռի օդաչուներից մեկը զոհվել է, մյուսը` գերեվարվել (թարմացվող) (վիդեո) Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |