Բելգիայում 4 ձերբակալվածի մեղադրանք է առաջադրվել՝ ահաբեկչությանը հանցակցության կասկածանքով![]() 24 նոյեմբերի 2015 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի իշխանությունները մեղադրանք են առաջադրել 4 ձերբակալվածի նկատմամբ՝ Փարիզի ահաբեկչություններին հանցակցության կասկածանքով: Իսկ 15 ձերբակալված հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտնել է, որ երկրում շարունակում է պահպանվել անվտանգության ամենաբարձր մակարդակը: Այդուհանդերձ, նոյեմբերի 25-ից դպրոցներն ու մետրոպոլիտենը կսկսեն աշխատել: Բելգիայի ոստիկանությունը նոյեմբերի լույս 23-ի գիշերը Բրյուսելում և Շարլերուայում անցկացրած խուզարկությունների արդյունքում 16 մարդ է ձերբակալել, հայտնել է դաշնային դատախազության պաշտոնական ներկայացուցիչը: «16 մարդ ձերբակալվել է, նոյեմբրի 23-ին որոշում կկայացվի նրանց կալանավորելու մասին»,- ասել է դատախազության ներկայացուցիչը: Մինչդեռ փարիզյան ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամը չի հայտնաբերվել: Նոյեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ Բելգիայի իշխանությունները փակել են Բրյուսելի մետրոն ահաբեկչական սպառնալիքի պատճառով: Իշխանությունները խնդրել են Բրյուսելի բնակիչներին խուսափել մարդկանց կուտակումներից հարձակման «լուրջ և անխուսափելի» սպառնալիքի պատճառով: «Պոտենցիալ թիրախներ են՝ առևտրի կենտրոնները, հասարակական տրանսպորտը, հանրային վայրերը»,- ասել է վարչապետը: Նա նաև նշել է, որ ըստ առկա տեղեկության՝ երկրում ծրագրվել են «պայթյուններ մի քանի վայրերում՝ մի քանի մարդկանց կողմից»։ Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |