Սատանովսկի. Թուրքիան շարունակում է փրկել ԻՊ-ին25 նոյեմբերի 2015 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան շարունակում է փրկել «Իսլամական պետություն» խմբավորմանը և ռուսական ինքնաթիռի խոցումն այդ շղթայի շարունակությունն է, կարծում է ՌԴ Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին: «Մի երկրի համար, որն առևտուր է անում ԻՊ հետ և թույլ տալիս նրա գրոհայինների անցումը Սիրիա իր տարածքով, անշուշտ, ռուսական ռազմական ինքնաթիռի ոչնչացումն իրավաչափ է»,-ասել է Սատանովսկին, հայտնում է Rusarminfo-ն: Ըստ փորձագետի, Թուրքիան հարվածում է բոլոր այն ուժերին, որոնք պայքարում են ահաբեկիչների դեմ, և Սիրիայի հյուսիսն իր տարածքն է համարում: «Նման իրավիճակում Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի գործողություններն, անկասկած, հակասում են Անկարայի շահերին, քանի որ ուղղված են ահաբեկիչների ոչնչացմանը, և այս իրավիճակում Էրդողանն ադեկվատ չի պահում իրեն»,-ասել է Սատանովսկին: Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Ինչպես հայտարարել է Թուրքիայի ՊՆ-ն, ինքնաթիռը 10 անգամ զգուշացվել է 5 րոպեի ընթացքում, և ոչնչացման պահին ինքնաթիռի պատկանելությունը հայտնի չի եղել: Օդաչունելից մեկն, ըստ որոշ տվյալների զոհվել է, մյուսին գերեվարել են տեղաբնակ թուրքմենները: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռի ողբերգությունը ամենալուրջ հետևանքները կունենա Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |