27 նոյեմբերի 2006 - 14:36 AMT
Հռոմի Պապին Թուրքիայում պաշտպանելու է Մոսադը
Հռոմի Պապ Բենեդիկտ XVI-ի անվտանգությունը Թուրքիայում ապահովելու է նաեւ իսրայելյան Մոսադ հետախուզական խումբը: Ինչպես գրում է իտալական La Republica թերթը, Մոսադի գործակալները Իտալիայում եւ Վատիկանում ուղեվորվել են Թուրքիա օգնելու համար թուրքական հատուկ ծառայություններին Պապի պաշտպանության գործում: Նաեւ հայտնի է դարձել, որ Ստամբուլում ձերբակալվել է Բենեդիկտ XVI-ի վրա հարձակման պատրաստվող մի խմբավորում դեռ մի քանի շաբաթ առաջ, սակայն նրանց ազդգության մասին որեւէ տեղեկություն չի հայտնվում: Հարձակման համար թիրախ կարող է հանդիսանալ նաեւ գնացքում Բենեդիկտ XVI-ին ուղեկցող կարդինալ Վալտեր Կասպերը, հայտնում է Անատոլիական լրատվական գործակալությունը: