ՌԴ ՊՆ-ն հաստատել է Սիրիայում ուղղաթիռի ու ևս մեկ զինծառայողի կորուստը (վիդեո)

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Սիրիայում ուղղաթիռի ու ևս մեկ զինծառայողի կորուստը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հաստատել է Սիրիայում խոցված Սւ-24 ինքնաթիռի անձնակազմի որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում ևս մեկ զինծառայող կորցնելու ու ուղղաթիռ կործանվելու մասին տեղեկությունները:

Russia Today հաղորդմամբ, Մի-8 ուղղաթիռը խոցվել է հրազենային կրակով, ինչի հետևանքով ստիպված է եղել վայրէջք կատարել:

Մարտի ընթացքում զոհվել է մեկ պայմանագրային զինծառայող ծովային հետևակի ստորաբաժանումից: Այնուհետև իրականացված գործողության արդյունքում ուղղաթիռի անձնակազմ ու որոնողափրկարարական ջոկատը տարհանվել են:

Զինված խմբավորումները ոչնչացրել են ուղղաթիռն ականանետային կրակով:

Ավելի վաղ խմբավորումներից մեկը տարածել էր ռուսական ուղղաթիռի ոչնչացման տեսագրությունը:

Ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցման մասին կարևորագույն նորությունները ընթերցեք PAN-ի թարմացվող լրահոսում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---