Օլանդը կոչ է անում փակել թուրք-սիրիական սահմանը

Օլանդը կոչ է անում փակել թուրք-սիրիական սահմանը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը կոչ է արել փակել թուրք-սիրիական սահմանը:

Ինչպես գրում է «Դոժդը», ըստ Օլանդի, դա անհրաժեշտ է ահաբեկիչների հոսքը Եվրոպա կասեցնելու համար: Ֆրանսիայի նախագահն ասել է, որ անհրաժեշտ է Թուրքիայի հետ միասին աշխատել լուծելու համար փախստականների հարցը:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահն առաջարկել էր փոխել Ֆրանսիայի սահմանադրությունը, զրկելու համար քաղաքացիությունից այն անձանց, որոնք երկքաղաքացիություն ունեն և դատապարտվել են ահաբեկչության համար: Նոր սահմանադրությունն, ըստ նրա, պետք է արգելի երկքաղաքացիություն ունեցող և «ահաբեկչական սպառնալիք հանդիսացող» անձանց գտնվել Ֆրանսիայի տարածքում:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ, մոտ 350 հոգի վիրավոր է։Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:

Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ֆրանսիայի օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայում գրոհայինների դիրքերին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---