Առէկսիմբանկի աշխատակիցը 3-րդն է ֆինանսաբանկային կազմակերպությունների շախմատի առաջնությունում25 նոյեմբերի 2015 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Բանկային աշխատողի օրը Երևանի Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանը ՀՀ Կենտրոնական բանկի աջակցությամբ ֆինանսաբանկային կազմակերպությունների միջև անցկացվեց շախմատի ամենամյա առաջնությունը: Առէկսիմբանկի Վճարային քարտերի վարչության Հաճախորդների աջակցման խմբի մասնագետ Տիգրան Գյոզալյանը զբաղեցրեց պատվավոր երրորդ տեղը: Սա թվով 10-րդ առաջնությունն էր, որին մասնակցում էին ինչպես անվանի մարզիչներ, շախմատի սիրողական միջազգային առաջնության հաղթողներ, այնպես էլ տաղանդավոր երիտասարդներ, շախմատի երկրպագուներ: Այս տարի առաջնությանը մասնակցեց թվով 86 մարդ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: «Ինձ համար մեծ պատիվ է մրցանակային տեղ զբաղեցնել նման բարձր կարգի մրցույթում», - նշեց Տ. Գլոզալյանը Առէկսիմբանկի մամլո ծառայությանը տված հարցազրույցում: «Մասնակցեցի արագ շախմատի անհատական առաջնությանը, որի 8 տուրից 6-ը հաղթեցի, մեկը խաղացի ոչ-ոքի և մեկին էլ ընկավ խաղային ժամացույցի դրոշակը` ժամանակս չբավարարեց»: Տ. Գյոզալյանի խոսքերով` նա շախմատով սկսել է զբաղվել 6 տարեկանից, ունի 1-ին կարգ: «Մանկուց սիրել եմ շախմատը, խաղացել եմ մեծ շախմատիստների հետ, նույնիսկ աշխարհի չեմպիոն, Հայաստանի շախմատի հավաքականի անդամ կրտսեր Տիգրան Պետրոսյանի հետ: Հետագայում կյանքն այնպես դասավորվեց, որ շախմատն անցավ հետին պլան: Եվ հիմա ես նորից վերադարձել եմ այս խաղի հետաքրքիր ու գեղեցիկ աշխարհը: Ինձ ընդունեցին ու աջակցեցին հայտնի շախմատիստները, և երջանիկ եմ, որ հայտնվել եմ հաղթողների թվում: Հուսով եմ` հաջորդ տարի ոչ միայն կամրապնդեմ արդյունքները, այլև էապես կբարելավեմ այն», - եզրափակեց Տ. Գյոզալյանը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |