Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ԱԱ-ում25 նոյեմբերի 2015 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Հյուսթոնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանը (77 կգ) զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: Կարապետյանն առաջին մոտեցման ժամանակ պոկել է 164 կգ: Հաջորդ մոտեցման ընթացում նա չկարողացավ բարձրացնել 167 կգ, սակայն երրորդ մոտեցումով բարձրացրել է 167 կգ ծանրաձողը և նվաճել փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում հայ ծանրորդն առաջին մոտեցման ժամանակ չբարձրացրեց 191 կգ, սակայն երկրորդի ժամանակ կարողացավ գլխավերևում պահել ծանրաձողը: Երրորդ մոտեցման ժամանակ հրեց 196 կգ: Երկամարտի 363 կգ արդյունքով Կարապետյանը գրավել է 4-րդ հորիզոնականը: Նա միայն անձնական քաշով է զիջել բրոնզե մեդալ նվաճած, եգիպտացի Մահմուդ Մոհամեդ Իհաբին: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել ղազախ Նիջադ Ռահիմվը, ով երկամարտում գրանցել է 372 կգ արդյունք: 77 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանն առաջին մոտեցումով չի կարողացել պոկել 163 կգ ծանրաձողը: Ձախողել է նաև հաջորդ երկու մոտեցուը և զրո ստացել: Նազիկ Ավդալյանը պայքարի մեջ կմտնի նոյեմբերի 26-27-ին ժամը 01:30-ին: Նոյեմբերի 27-28-ին մեդալների համար կպայքարեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (ժամը 01:00-ին), իսկ ժամը 03:30-ին` Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ): Մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան գերծանր քաշային Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը՝ ժամը 01:00, իսկ 03:30-ին՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 + կգ): Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |