Օհանյանը Սերբիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է գերատեսչությունների գործակցությունը

Օհանյանը Սերբիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է գերատեսչությունների գործակցությունը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի առանձնազրույցը, որից հետո պատվիրակությունները հանդիպել են ընդլայնված կազմով:

Ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել հայ-սերբական հարաբերությունները և կարևորել է գործակցության զարգացումը նաև պաշտպանական բնագավառում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու պետության պաշտպանական գերատեսչությունների միջև գործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Մասնավորապես` քննարկվել են ռազմատեխնիկական, ռազմական կրթության, ռազմական բժշկության, խաղաղապահության բնագավառներում փոխգործակցության և պայմանագրային-իրավական դաշտում հարաբերությունների զարգացման հետ կապված հարցեր:

Երկկողմ հարաբերություններից զատ քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ: Կողմերը միակարծիք են եղել տարածաշրջանային և միջազգային անվտանգային միջավայրի ամրապնդման անհրաժեշտության առումով:

Նույն օրը Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում գործադիրի կողմից հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության կառավարությունների միջևպաշտպանության բնագավառում գործակցության մասին» համաձայնագրի կնքմանը։

Համաձայն նախագծի՝ նպատակն է կողմերի միջև պաշտպանության բնագավառում հաստատել գործակցության հիմնական սկզբունքներն ու ընթացակարգերը:

Կողմերը կհամագործակցեն հավասարության, փոխադարձության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա, մասնավորապես հետևյալ ոլորտներում՝ պաշտպանական և անվտանգության քաղաքականության, ռազմատնտեսական համագործակցության, ռազմաիրավական ոլորտի գործակցության խաղաղապահ առաքելությունների և այլն։

Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993-ի հունվարի 14-ին: 2011-ի ապրիլի 5-ին Բելգրադում ստարագրվել է համաձայնագիր երկու երկրների կառավարությունների միջև օդային հաղորդակցությունների մասին: Նույն օրը ստորագրվել է համաձայնագիր կառավարությունների միջև դիվանագիտական անձնագրեր կրող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---