27 նոյեմբերի 2006 - 18:48 AMT
Արամ I-ը պարգեւատրվել է Սբ. Հակոբի կաթոլիկ աբբատության բարձրագության պարգեւով
Դեկտեմբերի 6-ին Մինեսոտայի համալսարանում կկայանա Կիլիկո Մեծ Տան Կաթողիկոս Արամ I-ի պարգեւատրությունը` Սուրբ Հակոբի համալսարանի եւ Կաթոլիկ աբբատության բարձրագույն պարգեւ Pax Christi Awards-ով: Սբ. Հակոբի համալսարանական գրադարանում պահվում է հնագույն ձեռագրերի լուսապատճենների աշխարհում ամենամեծ հավաքածուն. մոտ 90 հազար ձեռագիր` 30 մլն էջի վրա: Pax Christi-ն տրվում է հնագույն եկեղեցական ձեռագրերի պահպանման եւ մասսայականացման գործում ունեցած ներդրման համար, հայտնում է Կիլիկիան կաթողիկոսարանի մամլո ծառայությունը: