Ռուսական С-400 համակարգն արդեն տեղակայվել է Սիրիայում

Ռուսական С-400 համակարգն արդեն տեղակայվել է Սիրիայում

PanARMENIAN.Net - Ռուսաստանն արդեն տեղակայել է Սիրիայում նորագույն С-400 զենիթահրթիռային համակարգը, որը դեռ նմանը չունի աշխարհում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նոյեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը Սիրիայի Հմեյմիմ ավիաբազա կուղարկի С-400 նորագույն զենիթահրթիռային համակարգեր:

24 ժամվա ընթացքում զենիթահրթիռային համակարգը ռազմատրանսպորտային ավիացիայով տեղափոխվել է Սիրիա Մերձմոսկովյան տարածաշրջանից, գործակալությանն է հայտնել ՌԴ ռազմատիեզերական զորքերի ներկայացուցիչը:

С-400 համակարգը «Մոսկվա» հրթիռային հածանավի «Ֆորտ» համալիրի հետ միասին կապահովի ռուսական ավիախմբի թռիչքների անվտանգությունը և կոչնչացնի սպառնալիք ներկայացնող ցանկացած թիրախ:

ՌԴ նախագահի ռազմատեխնիկական գործակցության գծով օգնական Վլադիմիր Կոժինը լրագրողներին ասել է, որ С-400 համակարգը չի վաճառվելու և իր առջև դրված խնդիրները կատարելուց հետո կվերադարձվի Ռուսաստան:

С-400-ը համակարգը նախատեսված է հետախույզ-ինքնաթիռների, ռադիոտեղորոշիչ ինքնաթիռների, ռազմավարական և մարտավարական ավիացիայի ինքնաթիռների, բալիստիկ հրթիռների, գերձայնային թիրախների և օդային հարձակման այլ արդիական միջոցների ոչնչացման համար:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռի ողբերգությունը ամենալուրջ հետևանքները կունենա Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---