Արա Աբրահամյանը՝ «Ազգային միասնություն» շարժման կազմկոմիտեի նախագահ26 նոյեմբերի 2015 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24–ին Երևանում կայացել է «Ազգային միասնություն» շարժման նախաձեռնող խմբի անդրանիկ նիստը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ մարզերից։ Շարժման նպատակն է Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով համապատասխան գործունեության իրականացումը, Հայաստան-Սփյուռք տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդումը, Արցախի տնտեսական անվտանգությանը միտված ծրագրերի իրագործումը և տարբեր երկրներում ներկայացված հայ գաղթօջախների միջև հարաբերությունների զարգացումը։ Շարժման նիստում ծրագրային ելույթով հանդես է եկել Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով նախաձեռնող խմբի կողմից ընտրվել է շարժման կազմկոմիտեի նախագահ. նիստին նախորդել էին Աբրահամյանի հանդիպումները Երևանի ու մարզերի շահագրգիռ խմբերի հետ՝ գործարարներ, մեդիա դաշտի ներկայացուցիչներ, վերլուծաբաններ, հասարակական-քաղաքական գործիչներ և այլն։ Կազմկոմիտեն որոշել է շարժման գաղափարներն ու ծրագրերը տարածելու և հանրության լայն շրջանակներին ներգրավելու համար ստեղծել մարզային գրասենյակներ և համապատասխան կառույցներ, գրում է Armlur.am-ը: Նախատեսվում է, որ շարժումն իր առաջիկա մեծ համաժողովը կկազմակերպի հաջորդ տարվա ապրիլին, իսկ մինչև այդ՝ կազմկոմիտեն կձևավորի իր աշխատանքային գրաֆիկը։ Շարժման ընդգրկունությունն ապահովելու համար որոշում է կայացվել նաև կառույցներ ստեղծել արտերկրում, մասնավորապես՝ Ռուսաստանում, ԱՄՆ–ում, Ուկրաինայում, Արգենտինայում, Իսրայելում, Չինաստանում, Ղազախստանում, Իրանում և Ֆրանսիայում։ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը հաստատել է, որ քաղաքականություն վերադառնալու և կուսակցություն հիմնելու որոշում է կայացրել և կառաջադրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Աբրահամյանը նշել է, թե միայն մեկ խնդրանք ունի. մինչև մարտ համբերել և վերջնական պարզ կլինի, նո՞ր կուսակցությունով է մտնում քաղաքականություն, թե եղած կուսակցություններից մեկի հետ գործակցելով: Նա նաև նշել է, որ ունենալով հարուստ փորձ՝ որոշում է կայացրել կարճ ժամանակում այնպիսի ծրագիր կազմել, որը կարող է օգնել Հայաստանին տնտեսական, քաղաքական, բոլոր առումներով: 2003 թվականին Արա Աբրահամյանը Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցության հետ մասնակցել է խորհրդարանական ընտրություններին: Կուսակցությունը, սակայն, չի կարողացել հաղթահարել 5% քվեների շեմը ու դուրս է մնացել խորհրդարանից: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |