ՌԴ ՊՆ-ն հերքում է. Սիրիայում թուրքական ավտոշարասյուն չեն ռմբակոծել, այն մարդասիրական չէր27 նոյեմբերի 2015 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը մարդասիրական ավտոշարասյուն չեն ռմբակոծել, որի ոչնչացման մասին նախօրեին հայտնել էին թուրքական ԶԼՄ-ները և սիրիացի ընդդիմադիրները։ Նոյեմբերի 26-ին Սիրիայում, թուրքական սահմանից ոչ հեռու, ռմբակոծվել է թուրքական բեռնատարներիշարասյունը, որը ապստամբների խմբավորումներից մեկի ուղեկցությամբ ուղևորվում էր դեպի Ազազ քաղաքը: Ռմբակոծության հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ, ոչնչացվել է 12 բեռնատար: Ավտոշարասյունը, ինչպես հայտնում էին, օգնություն էր տրամադրում փախստականներին սիրիական Ազազ քաղաքում: «Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհուրդ» կազմակերպությունը հայտնում էր, որ միջադեպից ավելի վաղ ռուսական ավիացիան ռմբակոծել է Ազազի շրջանը: Կազմակերպությունը Facebook-ի իր էջում տեղադրել է այրված մեքենաների լուսանկարներ: Ինչպես հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, այդ լուսանկարներում և տեսանյութերում բացակայում են ռազմամթերքի պայթյունից հետքերն ու մնացորդները, BBC-ի ռուսական ծառայությանը հղումով գրում է Tert.am-ը: «Խորհուրդ է տրվում հաջորդ անգամ Հալեպի հյուսիսում գործող գրոհայինների համար ռազմամթերքով բեռնատարների ավտոշարասյունը չներկայացնել իբրև «մարդասիրական օգնություն»»,- հայտարարել է նա: Կոնաշենկովի խոսքով՝ թուրքական կողմն այդ շրջան մարդասիրական ավտոշարասյան ուղղվելու մասին չի հայտնել, իսկ ավտոշարասյունը նշագրված չի եղել համապատասխան կերպով: Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Ինչպես հայտարարել է Թուրքիայի ՊՆ-ն, ինքնաթիռը 10 անգամ զգուշացվել է 5 րոպեի ընթացքում, և ոչնչացման պահին ինքնաթիռի պատկանելությունը հայտնի չի եղել: Օդաչուներից մեկին հաջողվել է փրկել սիրիական բանակի աջակցությամբ, մյուսին` գնդակահարել են օդում: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: Կարդացեք նաև՝ Ռուսական С-400 համակարգն արդեն տեղակայվել է Սիրիայում Մեդվեդևը հանձնարարել է ՌԴ կառավարությանը 2 օրում պատասխան միջոցներ մշակել Թուրքիայի դեմ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք |