Հայ մանկավարժը՝ ԱՊՀ-ում մաթեմատիկայի լավագույն ուսուցիչ27 նոյեմբերի 2015 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում մաթեմատիկայի լավագույն ուսուցիչ է ճանաչվել Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Նիկիտա Պողոսյանը: Այս մասին հայտնում է Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի մամուլի ծառայությունը։ Լավագույն ուսուցչի կոչումը նրան շնորհվել է ուսուցիչների համար նախատեսված «Պրոֆի–Կրայ» միջազգային օլիմպիադայի արդյունքներով։ Այս օլիմիպիադային 2015-ին մասնակցել է Ռուսաստանի 78 մարզի, մերձավոր և հեռավոր արտասահմանի գրեթե 7.000 ուսուցիչ։ Մաթեմատիկայի, անգլերենի, ինֆորմատիկայի և քիմիայի օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցել է 22 ուսուցիչ Հայաստանից։ Հայաստանի մասնակիցները նշել են, որ «Պրոֆի–կրայ» օլիմպիադան ոչ միայն մասնագիտական ձեռնահասության բարձրացման նորարարական միջոց է, այլ նաև մանկավարժի մասնագիտական ինքնակատարելագործման հզոր ազդակ։ Օլիմպիադայի կազմակերպիչն էր` «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի Պերմի կամպուսը։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |