Պետդեպը քննադատել է Թուրքիային լրագրողների ձերբակալության համար28 նոյեմբերի 2015 - 13:02 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը խստորեն քննադատել է Թուրքիայի կառավարությանն առանց դատարանի որոշման «Հանրապետություն» թերթի 2 լրագրողի ձերբակալության համար, որոնք պատմել էին «Իսլամական պետության» գրոհայիններին Անկարայից զենքի մատակարարման մասին: ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ «այդ հետաքննությունը, քրեական մեղադրանքներն ու ձերբակալությունը լուրջ հարցեր են ի հայտ բերում մամուլի ազատության հիմնարար սկզբունքին Թուրքիային հավատարմության առումով», հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»: Միևնույն ժամանակ Պետդեպը հիշեցրել է, որ «այդ իրադարձությունները կառավարության գործունեությունը քննադատող ԶԼՄ-ների դեմ կասկածելի հանգամանքներում իրավաբանական և իրավապահ մարմինների գործողությունների շղթայի մաս են կզմում»: Վաշինգտոնը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին «հետևել, որ բոլոր անհատները և կազմակերպությունները, ներառյալ ԶԼՄ-ները, ազատ արտահայտվելու հնարավորություն ունենան, այդ թվում քննադատելու` Թուրքիայի սահմանադրության դրույթների համաձայն, որը երաշխավորում է մամուլի և արտահայտվելու ազատությունը: Նոյեմբերի 26-ին Թուրքիայում ձերբակալվել են Սիրիայում գրոհային իսլամիստներին Անկարայի կողմից զենքի առաքման մասին հոդված հրապարակած լրագրողները: «Հանրապետություն» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը և պարբերականի թղթակից Էրդեմ Գյուլը հրատարակել էին իրենց հետաքննության արդյունքները դեռ այս տարվա ամռանը, որից հետո մեղադրվել են անձամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից լրտեսության և ահաբեկիչներին սատարելու մեջ: Իրենք լրագրողները հասցրել են ձերբակալությունից առաջ հայտարարել, որ պաշտպանել են անաչառ տեղեկատվություն ստանալու քաղաքացիների իրավունքը և մերկացրել են իշխանությունների սուտը: Ավելի վաղ ՌԴ Պետդումայի անվտանգության և կոռուպցիային հակազդեցության կոմիտեի նախագահ Իրինա Յարովայան կոչ է արել «միջազգային պաշտպանություն տրամադրել ձերբակալված թուրք լրագրողներին, քանի որ նրանք բացահայտում են վտանգավոր միջազգային հանցագործություն: Փաստերը, որոնց մասին գրել են ձերբակալված լրագրողները, վերաբերվում են 2014-ի հունվարին: Այն ժամանակ զինվորական պարեկախումբը կանգնեցրել էր Սիրիա ընթացող մի քանի բեռնատար: 2015-ի հունիսին «Հանրապետությունը» գրեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել հայտնի թուրք լրագրող և թերթի խմբագիր Ջան Դյունդարին: Ըստ լրագրողների, պատճառ են հանդիսացել ազգային հետախուզական ծառայության կողմից բեռնատարների զննության նյութերը, որոնք, հնարավոր է, զենք էին տեղափոխում Սիրիա ԻՊ համար: Իշխանությունները պնդում էին, թե խոսքը «հումանիտար բեռի» մասին է, որը օգնություն է տարել սիրիացի թուրքմեններին: Նախագահը մեղադրել է Դյունդարին լրտեսության մեջ և պահանջել 2 ցմահ բանտարկության դատապարտել նրան և ևս 42 տարվա ազատազրկման հանցագործությունների համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |