Պեսկով. ՌԴ-ն կարևորում է Մերձավոր Արևելքի երկրների, այդ թվում՝ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը28 նոյեմբերի 2015 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կողմ է հանդես գալիս Մերձավոր Արևելքի երկրների տարածքային ամբողջականության պահպանմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Վեստի վ սուբոտու» հաղորդման եթերում` Սերգեյ Բրիլյովին տված հարցազրույցում: «Գիտեք, որ դա շատ խոցելի տարածաշրջան է, ուստի անվիճելի պետք է լինի այդ տարածքի բոլոր պետությունների` և Սիրիայի, և Թուրքիայի, և Իրաքի տարածքային և քաղաքական ամբողջականության պահպանումը: Հակառակ դեպքում հետևանքները կարող են աղետալի լինել այդ տարածաշրջանի համար, որը մոտ է մեր սահմաններին»,-ասել է մամուլի քարտուղարը: Լրագրողը հիշեցրել է մամուլի քարտուղարին, որ տարածաշրջանում գործում են տարբեր քաղաքական և ազգային ուժեր, օրինակ, քուրդ աշխարհազորայինները: «Քուրդ կամավորականներն, իրականում, շատ արդյունավետ են կռվում «Իսլամական պետության» դեմ Իրաքի հյուսիսում: Դա շատ ավելի իրական ուժ է ԻՊ դեմ պայքարում, քան Սիրիայի ազատ բանակ կոչվածը»,-ասել է Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Լրագրողի այն հարցին, թե արդյոք ժամանակը չէ, որ Ռուսաստանն ակտիվացնի շփումները քուրդ աշխարհազորայինների հետ, Պեսկովն ասել է. «Ինչ որ կարող էի, արդեն ասացի»,-նշել է նա: Քրդերն Իրաքում և Սիրիայում զինված պայքար են մղում ԻՊ դեմ: Իրաքում նրանք պարբերաբար ռազմական օգնություն են ստանում ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից, ինչպես նաև Ռուսաստանից` պաշտոնական Բաղդադի խնդրանքով: Թուրքիան, որի տարածքում մի քանի միլիոն քուրդ է բնակվում, մի կողմից ԱՄՆ դաշնակիցն է ԻՊ դեմ պայքարում, մյուսից` մտավախություն ունի, որ զենքը կարող է հայտնվել Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների ձեռքում, որն Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն: Երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան զգուշացրել է Վաշինգտոնին և Մոսկվային, որ անթույլատրելի է ռազմական օգնությունը սիրիացի քրդերին: Մոսկվան պատասխանեց, որ նման օգնություն քրդերին չի ցուցաբերում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |