Լուկաշենկո. Մինսկը պատրաստ է առաջ տանել Ադրբեջանի շահերը ԵՏՄ-ում28 նոյեմբերի 2015 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Մինսկը պատրաստ է առաջ տանել Ադրբեջանի շահերը ԵՏՄ-ում: Այսպիսի հայտարարություն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ հանդիպման ավարտին: Ալիևը Բելառուսում է գտնվում պաշտոնական այցով: «Ադրբեջանը եղել և մնում է Բելառուսի հուսալի գործընկերը: Մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամությունն ու պատրաստ ենք նույնքան անկեղծ ու բացահայատ աջակցել ձեր շահերի առաջխաղացմանը ԵՏՄ-ում»,-ասել է Բելառուսի նախագահը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Վերջին շրջանում Ադրբեջանի պաշտոնյաները բազմիցս են հայտարարել, որ հնարավոր են համարում Ադրբեջանի անդամակցումը ԵՏՄ-ին: Հոկտեմբերի 26-ին հերթական անգամ այդ մասին հայտարարեց Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության փոխնախարար Սևինջ Հասանովան: «Մենք հնարավոր ենք համարում մասնակցությունն այն միություններին, որոնք շահավետ են Ադրբեջանի համար: Դրա համար պետք է վերլուծել նման կազմակերպություններին անդամակցելու բոլոր առավելություններն ու թերությունները»,-ասել է նա: Ավելի վաղ նման հայտարարություն էր արել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: «Այսօրվա բարդ իրավիճակում մեր պետությունները, բարեբախտաբար, թույլ չտվեցին փոխադարձ ապրանքաշրջանառության զգալի նվազում: Այնուամենայնիվ, ժամանակը արագ և արդյունավետ լուծումներ է պահանջում տնտեսական փոխգործակցության սերտացման համար, այդ թվում երրորդ երկրնրի շուկաներում»,-ասել է Լուկաշենկոն: Ըստ Լուկաշենկոյի, նեղ կազմով բանակցություններում «պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության կոնկրետ ուղղությունների մասին` ռազմարդյունաբերությունից մինչև նավթի վերամշակում»: 2015-ի հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց ԵՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին: Ադրբեջանը սերտ տնտեսական կապեր ունի ԵՏՄ անդամ երկրների մեծ մասի հետ, սակայն կարող է անդամակցել Եվրասիական միությանը միայն Հայաստանի համաձայնության դեպքում, իր հերթին հայտարարեց Կովկասագետների գիտական ընկերակցության նախագահ Ալեքսանդր Կռիլովը: «Ադրբեջանը կարող է միանալ ԵՏՄ-ին միայն 2 դեպքում. եթե Հայաստանը տա իր համաձայնությունը, կամ եթե Հայաստանն ինքն այս կամ այն պատճառով որոշի դուրս գալ այդ ինտեգրացիոն միավորումից: Ակնհայտ է, որ և մեկը, և մյուսը հնարավոր է միայն տեսականորեն: Առնվազն, տեսանելի ապագայում»,-հավելել է փորձագետը: Ավելի ուշ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ ԵՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը չի քննարկվում: «Այժմ ԵՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը չի քննարկվում: Հայաստանն ԵՏՄ անդամ է և յուրաքանչյուր երկիր իր դիրքորոշումն ունենալու իրավունք ունի, իսկ նման որոշումները կայացվում են փոխզիջումային հիմքով»,-ասել է Նալբանդյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |