Գավառի թատրոնի նոր շենքի կառուցումը կավարտվի 2016-ին28 նոյեմբերի 2015 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում ընթացում է Լևոն Քալանթարյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի շինարարական աշխատանքները: Մարզի միակ պետական թատրոնի՝ Գավառի թատրոնի շենքը 1950-1960թթ-ի կիսավեր կառույց էր, որը նոր շենքի կառուցման նախագծով ենթակա էր քանդման՝ փոխարենը նախատեսված էր 420 հանդիսատեսի համար, 2.210 քմ մակերեսի վրա կառուցել ժամանակից հարմարություններով թատրոնի շենք: «Սեյսմիկ անկայունության պատճառով շենքը ենթակա էր փլուզման ու շատերը մտածում էին, որ Գավառին թատրոն պետք չէ, ու առաջարկում էին այն տեղափոխել մշակույթի պալատ, սակայն երբ հանրապետության ղեկավարին ներկայացվել է խնդիրը, նա ասել է, որ Գավառին թատրոն է պետք: Եվ թատրոնի շինարարությունն անմիջապես սկսվեց և այսօր ընթանում է լայն թափով», - ասել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, մեջբերում է Tert.am-ը: Նա տեղեկացրել է, որ շենքի կառուցման աշխատանքները կավարտվեն 2016-ին: Բադալյանի խոսքով, թատրոնը կնպաստի ոչ միայն Գավառի մշակութային կյանքի զարգացմանը, այլև ամբողջ մարզի: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |