Հարավային Օսիան պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հարավային Օսիան պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Հարավային Օսիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այս մասին հայտնել է խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը:

«Մենք ցավում ենք, որ Հարավային Օսիան մինչ օրս չի ճանաչել հայերի ցեղասպանությունը: Այժմ Հայոց ցեղասպանության ընդունման հարցը մտցված է հանրապետության խորհրդարանի օրակարգ և դրվելու է քննարկման: Անհրաժեշտ է Օսմանյան կայսրության կողմից իրականացված գործողությունները որակել որպես հանցագործություն և դատապարտել ցեղասպանության մերժման քաղաքականությունը», — ասել է Բիբիլովը, Sputnik Հարավային Օսիայի վրա հղումով գրում է Sputnik Արմենիան:

Խոսնակը նշել է, որ «եթե համաշխարհային գերտերություններն այս հարցում առաջնորդվում են կոնյունկտուրային շահերով, Հարավային Օսիայում պատմական ճշմարտությունը կասկածի տակ չի դրվում, այդ իսկ պատճառով առաջնորդվելով պատմական արդարության և հիշողության պահպանման սկզբունքներով` կարևոր է ճանաչել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած վայրագությունների և հայերի զանգվածային սպանությունների փաստը»:

Բիբիլովն ասել է, որ Հարավային Օսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն այսօր չի առաջացել, սակայն հենց հիմա է նոր իմաստ ու նշանակություն ստացել:

«Հաշվի առնելով ռուսական ինքնաթիռը խոցելու վերջին միջադեպը և այն գնահատելով որպես ագրեսիայի դրսևորում մեր գլխավոր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ` կարծում եմ, որ անպատկառ Թուրքիային միակ համարժեք պատասխանը, մի շարք այլ համալիր պատասխան քայլերի հետ մեկտեղ, կլինի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը», - ընդգծել է խորհրդարանի նախագահը:

Նա նաև նշել է, որ Հարավային Օսիային չի անհանգստացնում Թուրքիայի հետ հարաբերությունների վատացումը, քանի որ հարաբերություններ գրեթե չկան: Նույնը, խոսնակի կարծիքով, վերաբերում է Ադրբեջանին, որը ՀՕՀ գործընկերը չէ:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Օդաչուներից մեկին հաջողվել է փրկել սիրիական բանակի աջակցությամբ, մյուսին` գնդակահարել են ցամաքից:

Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,- ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---