ԶԼՄ-ներ. Կարգելվի թուրքական մրգի, բանջարեղենի, մսի և այլ մթերքների ներմուծումը Ռուսաստան

ԶԼՄ-ներ. Կարգելվի թուրքական մրգի, բանջարեղենի, մսի և այլ մթերքների ներմուծումը Ռուսաստան

PanARMENIAN.Net - ՌԴ կառավարությունը պատրաստ է արգելել սառեցված մսի և մսամթերթի, թռչնամսի, կաթի և կաթնամթերքի, այդ թվում կաթնաշոռի և պանրի, ինչպես նաև լակտոզայից զերծ արտադրանքի, ձկան, ընկույզի և մրգի, բանջարեղենի, հատապտղի և կանաչիի ներմուծումը Թուրքիայից, հայտնում է «Իզվեստիան»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել «ՌԴ քաղաքացիների ազգային անվտանգության ապահովման և ՌԴ քաղաքացիներին հանցավոր և այլ հակաիրավական գործողություններից պաշտպանելու և Թուրքիայի Հանրապետության դեմ հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին»: Նախագահը հանձնարարել է կառավարությանը պատրաստել թուրքական արտադրության ապրանքների ցանկը, որոնց ներմուծումը ՌԴ կսահմանափակվի, ինչպես նաև թուրքական ընկերությունների այն աշխատանքների և ծառայությունների ցուցակը, որոնց գործունեությունը կարող է արգելվել:

Ցանկն «Իզվեստիային» է տրամադրել ՌԴ գյուղնախարարությանը մոտ աղբյուրը: Թուրքիայի ագրեսիային ի պատասխան տնտեսական միջոցների ամբողջական կառավարական ցանկը կհրապարակվի մինչև դեկտեմբերի 1-ը: «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ չի կարող չսատարել կառավարությանը:

«Հարկավոր է ապահովել թուրքական առաքումների փոխարինումը` դա հնարավոր է: Առաջինը` արևմուտքի պատժամիջոցների «շնորհիվ» մենք կարողացանք արագ ավելացնել սեփական արտադրությունը: Եվ հետո` մեկ տարում մենք բավականին ընդլայնել ենք ներմուծումների աշխարհագրությունը»,-ասել են «Ռոսսելխոզնադզորում»:

Անասնաբուժական ծառայությունն արդեն հայտնել է Իրանից պանրի և կաթնամթերքի ներմուծման ընդլայնման մասին: Վերջին շաբաթում առաքումների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Վիետնամի, Ուրուգվայի, Արաբալն Էմիրությունների հետ:

Բացի սննդամթերքից, սահմանափակումները կարող են տարածվել նաև տեքստիլի վրա:

2016-ի հունվարի 1-ից ռուսական ընկերություններին արգելվում է վարձել նոր աշխատակիցներ Թուրքիայի քաղաքացիների թվից:

2015-ի 9 ամսում արտահանումը ՌԴ-ից Թուրքիա կազմել է 15 մլրդ դոլար, ներմուծումը` 3 մլրդ դոլար: Ռուսաստանը Թուրքիայից հիմնականում միրգ ու բանջարեղեն է ներկրում, 9 ամսում ներկրվել է $748 մլն ապրանք:

Ավելի վաղ ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտարարել էր, որ թուրքական գյուղմթերքի մոտ 15 տոկոսը չի համապատասխանում ռուսական նորմերին: Ըստ Տկաչովի, խախտումներ են հայտնաբերվել նաև մրգերոմ և բանջարեղենում` գերազանցված է պեստիցիդների, նիտրատների և նիտրիտների թույլատրելի քանակը:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---