Պեսկով. Պուտին-Էրդողան հանդիպում Փարիզի գագաթնաժողովում չի նախատեսվում30 նոյեմբերի 2015 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Փարիզում մեկնարկած գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին խոսք չկա: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Էրդողանի հետ հանդիպում չի նախատեսվում, այդպիսի հանդիպման մասին խոսք չկա»,-ասել է Պեսկովը լրագրողներին: «Այդպիսի հանդիպում չի լինելու: Առայժմ շփումներ ըստ ժամանակացույցի նախատեսված չեն»,-ասել է Պեսկովը: Մինչդեռ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նոյեմբերի 30-ին հայտարարել է, որ հասկանում է ռուսաստանցիների զգացմունքները ռուսական Սու-24-ի խոցումից հետո, սակայն «պետք է հաշվի առնել նաև Անկարայի զգայունությունը թուրքական սահմանի անվտանգության հարցում»: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկյան CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Անկարան որպես ագրեսիա կգնահատի, եթե իր մարտական ինքնաթիռը խախտի Սիրիայի օդային տարածքը և խոցվի ռուսական զենիթահրթիռային համալիրի միջոցով: Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |