29 նոյեմբերի 2006 - 14:39 AMT
Հռոնի պապը կհանդիպի Կոնստանդինոպոլսի Հայոց պատրիարք Մութաֆյանի հետ
Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հանդիպումը Կոնստանդինոպոլսի Հայոց պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանի հետ տեղի կունենա նոյեմբերի 30-ին 17:00-ին Ստամբուլի ժամանակով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Ստամբուլի հայկական «Մարմարա» թերթի խմբագիր Ռոբերտ Հատեջյանը: Նրա խոսքերով, հանդիպումը մեկ ժամ կտեւի: «Հանդիպման մանրամասները հայտնի կդառնան ուշ երեկոյան»,-նշել է Հատեջյանը:

Հիշեցնենք, որ Հռոմի պապի Թուրքիայում ընթացող այցի ժամանակ նախատեսվում են նրա հանդիպումները Թուրքիայի քրիստոնեական դավանանքների ներկայացուցիչների, ինչպես նաեւ հուդայական եւ քաղդեական առաջնորդների հետ: