ՀՀ-ի ռուսական ռազմաբազայում կործանիչների օդաչուները բարձրացնում են իրենց որակավորումը30 նոյեմբերի 2015 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի զինված ուժերի Հարավային զինվորական օկրուգի «Էրեբունի» օդային ռազմաբազայում չորրորդ սերնդի ՄիԳ-29 արդիական կործանիչների օդաչուները բարձրացնում են իրենց դասային որակավորումը: 2015-ին բոլոր երիտասարդ օդաչուները պլանային վերաուսուցում են անցել МиГ-29СМТ օդանավերով, կատարել հարթավայրային տեղանքում թռիչքի անհրաժեշտ նորմերը, մշակել ցամաքային և օդային թիրախների նկատմամբ սպառազինության կիրառումը և պարաշյուտով երկուական թռիչք կատարել, հայտնում է Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը: Ներկայումս բոլոր օդաչուները պատրաստ են իրականացնել գործնական վարժություններ պարզ և բարդ եղանակային պայմաններում, իսկ մինչև այս տարվա վերջ բոլոր երիտասարդ օդաչուները կհանձնեն որակավորման երրորդ կարգի օդաչուի կատեգորիա ստանալու նորմատիվները: Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան նույնպես Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է: Ռազմական օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան։ «Էրեբունիում» են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |