Թուրքական սուզանավերը հետևում են «Մոսկվա» հածանավին Սիրիայի ափերի մոտ30 նոյեմբերի 2015 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Սիրիական Լաթակիայում տեղակայված ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայի պաշտպանությունն իրականացնող «Մոսկվա» հածանավի գտնվելու վայրում Թուրքիայի ՌԾՈւ առնվազն 2 սուզանավ կա, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Ըստ Թուրքիայի Գլխավոր շտաբի տվյալների, այժմ Միջերկրական ծովի արևելյան մասում պարեկում են «Դոլունայ» և «Բուրակրեյս» սուզանավերը: «Դոլունայ» սուզանավը պարեկության է դուրս եկել տարածաշրջանում նոյեմբերի 11-ին, «Բուրակրեյսը»` նոյեմբերի 7-ին, հայտնում է Interfax.ru-ն: Ինչպես հայտնի դարձավ ավելի վաղ, թուրքերի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո, «Մոսկվա» հածանավը, որը սեպտեմբերից գտնվում էր Միջերկրական ծովի արևելյան մասում, տեղափոխվեց ավելի մոտ Սիրիայի ափերին: Սու-24-ի խոցումից հետո ռուսական ավիացիան Սիրիայում գործում է բացառապես կործանիչների աջակցությամբ, իսկ «Հմեյմիմ» ավիաբազայում տեղակայվել է С-400 զենիթահրթիռային համակարգը: С-400 համակարգը «Մոսկվա» հրթիռային հածանավի «Ֆորտ» համալիրի հետ միասին ապահովում է ռուսական ավիախմբի թռիչքների անվտանգությունը և կոչնչացնի սպառնալիք ներկայացնող ցանկացած թիրախ: Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռի ողբերգությունը ամենալուրջ հետևանքները կունենա Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների համար: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |