ՀՀ սամբոյի ֆեդերացիան չի մասնակցելու ստամբուլյան մրցաշարին30 նոյեմբերի 2015 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սամբոյի ֆեդերացիան որոշել է չմասնակցել դեկտեմբերի 4-7-ը Ստամբուլում անցկացվելիք սամբոյի Եվրոպայի դեռահասների բաց առաջնությանը՝«որպես բողոքի և համերաշխության դրսևորում դեպի Համառուսաստանյան սամբոյի ֆեդերացիան` թուրքական զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ»: Ինչպես ասված է սամբոյի Միջազգային և Եվրոպական, Համառուսաստանյան ֆեդերացիաների նախագահներին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի հղած նամակում, համապատասխան որոշումը ֆեդերացիայի գործկոմը կայացրել է նոյեմբերի 28-ին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Թուրքիայում անցկացվելիք մրցաշարին նույն պատճառով չմասնակցելու որոշում ավելի վաղ կայացրել էր Սամբոյի համառուսաստանյան ֆեդերացիան: Առաջիկա ձմեռային դադարի ընթացքում Երևանի «Բանանցը» մարզական հավաքներ չի անցկացնելու Թուրքիայի տարածքում, ինչպես եղել է նախորդ տարիներին: Ներկայումս «Բանանցի» ղեկավարությունը նոր տարբերակներ է փնտրում հավաքի անցկացման համար: Դիտարկվում են հավաքներն այլ երկրներում անցկացնելու հնարավորությունները: Հնարավոր տարբերակներից է Սոչին: Նոյեմբերի 27-ին ուսումնամարզական հավաքները Թուրքիայում անցկացնելու մտադրությունից հրաժարվել է Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը: Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռի ողբերգությունը ամենալուրջ հետևանքները կունենա Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների համար: Օդաչուներից մեկին հաջողվել է փրկել սիրիական բանակի աջակցությամբ, մյուսին` գնդակոծվել է ցամաքից: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |