Արա Գյուլերը չեղարկել է թուրքական հոլդինգին իր ֆոտոարխիվի փոխանցման պայմանագիրը

Արա Գյուլերը չեղարկել է թուրքական հոլդինգին իր ֆոտոարխիվի փոխանցման պայմանագիրը

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը չեղյալ է հայտարարել Doğuş հոլդինգի հետ կնքած պայմանագիրը, որի համաձայն 70 տարվա լուսանկարների ամբողջ արխիվն անցելու էր այդ կազմակերպությանը: Այս մասին գրում է Cumhuriyet.com.tr կայքին հղումով գրում է Panorama.am-ը:

Նոյեմբերի 18-ին Արա Գյուլերի և Doğuş հոլդինգի միջև կնքված «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրով Գյուլերի` 3մլն եվրո գնահատվող ողջ անձնական արխիվը, Ara Kafe» սրճարանի շենքը և լուսանկարչական սարքերի հավաքածուն պետք է անցնեին դրանք շահագործելու նպատակով վերոնշյալ հոլդինգի կողմից ստեղծված ընկերությանը:

Գործարքի արդյունքում Գյուլերը, ապա նաև նրա ժառանգները պիտի ստանային ամսական 50.000 թուրքական լիրայի չափով գումար:

Գյուլերին է պատկանելու նորաստեղծ ընկերության բաժնետոմսերի միայն 40%-ը:

Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է: Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով: Ծնվել է Ստամբուլում՝ 1928-ին, հայերի ընտանիքում:

Գյուլերը հարյուրավոր ցուցահանդեսներ է ունեցել ամբողջ աշխարհում, հրատարակել է բազմաթիվ գրքեր: Նա լուսանկարել է Ուինսթոն Չերչիլին, Մարիա Կալլասին, Ջոն Բերգերին, Բերնարդ Ռասսելին, Սալվադոր Դալիին, Պաբլո Պիկասոյին, Ինդիրա Գանդիին, Սերգեյ Փարաջանովին և այլոց: Պարգևատրվել է ֆրանսիական Legion d’ honneur, 2005թ.` թուրքական Grand prize of culture and art, 2009թ.` Նյու Յորքի Lucie Award մրցանակներով: Արա Գյուլերի լուսանկարչական աշխատանքների բազմաթիվ օրինակներ կարելի է գտնել միջազգային հաստատություններում, ինչպիսիք են Փարիզում Ֆրանսիայի ազգային գրադարանը և Շելդոնի հավաքածուն Նեբրասկայի համալսարանում, նաև Բոստոնի, Չիկագոյի և Նյու Յորքի մասնավոր հավաքածուներում: Նրա լուսանկարները ցուցադրված են Քյոլն քաղաքի «Լյուդվիգ» թանգարանում ևս:

2013-ի ամռանն Արա Գյուլերը Հայաստանում էր: Ազգային պատկերասրահում նրա «Բարև ձեզ» խորագրով ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացված էր աշխարհի տարբեր վայրերում արված մոտ 100 լուսանկար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---