Հռոմի պապը հուսով է, որ 2016-ին կայցելի Հայաստան. 3 պատրիարքի խոստացել է

Հռոմի պապը հուսով է, որ 2016-ին կայցելի Հայաստան. 3 պատրիարքի խոստացել է

PanARMENIAN.Net - Ավարտելով 6-օրյա շրջագայությունն Աֆրիկայում` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնել է, որ եկող տարի մտադիր է այցելել Հայաստան և Մեքսիկա:

Խոսելով Հայաստան այցելության մասին` Ֆրանցիսկոսը նշել է, որ խոստացել է դա երեք պատրիարքին: «Նման խոստում կա, սակայն չգիտեմ, հնարավոր կլինի դա իրագործել»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ես ծեր եմ, իսկ ուղևորությունները դժվար են»,-ասել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը լրագրողներին, գրել է Reuters-ը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն ավելի վաղ հայտարարել էլ, որ Հռոմի պապը Հայաստան կժամանի 2016-ին, այցը հաստատված է և այդ մասին կլինի պաշտոնական հայտարարություն:

2013-ի մայիսին հայ կաթոլիկների առաջնորդ Ներսես Պեդրոս XIX-ի հետ հանդիպմանը Ֆրանցիսկոսը հայտարարել էր, որ կցանկանար Հայաստան այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ և մասնակցել ոգեկոչման արարողությանը: Այցը չստացվեց, սակայն Հռոմի պապը պատարագ մատուցեց Վատիկանում` Հայոց ցեղասպանությունն անվանելով 20-րդ դարի երեք սարսափելի աղետներից մեկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---