Էրդողանը հրաժարական կտա, եթե հաստատվի, որ Թուրքիան նավթ է գնում ԻՊ-ից 1 դեկտեմբերի 2015 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կհեռանա պաշտոնից, եթե ապացույցներ հայտնվեն, որ Թուրքիան նավթ է գնում «Իսլամական պետության» ահաբեկիչներից: «Եթե դա ապացուցվի, մեր ազգային հպարտությունը կպահանջի, որ ես հրաժարական տամ»,-ասել է Էրդողանը լրագրողներին Փարիզում ընթացող Կլիմայի փոփոխություններին նվիրված միջազգային գագաթնաժողովում, հայտնում է BBC-ին: «Մենք այնքան հարուստ չենք, որպեսզի նավթ գնենք ահաբեկիչներից: Եթե ապացուցվի, որ մենք դա արել ենք, ես կհեռանամ պաշտոնից: Եթե կան ապացույցներ, թող ներկայացնեն, տեսնենք»,-հավելել է նա: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Թուրքիան ահաբեկիչների մեղսակիցն է, քանի որ նավթ է գնում ահաբեկիչների կողմից վերահսկվող Սիրիայի տարածքից, և որ Սու-24-ը խոցվեց նավթի առաքումների ուղիների անվտանգության ապահովման համար: Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը ևս հայտարարեց, որ Թուրքիայի նախագահի որդին կարող է մեղսակից լինել ԻՊ հետ նավթի ապօրինի առևտրին: Այն մասին, որ Թուրքիան ԻՊ կողմից նավթի վաճառքի շղթայի օղակներից մեկն է, արևմտյան ԶԼՄ-ները բազմիցս են գրել: Անկարային մեղադրում են էժան նավթ ու վառելիք գրոհայիններից գնելու մեջ, նրանց տարանցումը Թուրքիայի տարածքով ապահովելու, ինչպես նաև իր տարածքում «հանգստի բազաներ» ստեղծելու համար: Թուրքիան ԻՊ նավթի հիմնական սպառողն է, թուրք գործարարները պայմանագրեր են կնքում ջիհադականների հետ` շաբաթական 10 մլն դոլար վճարելով նրանց նավթի դիմաց, հայտնում է պարբերականը, գրել է Bild-ը: Այն , որ Թուրքիան աջակցում է ԻՊ գրոհայիններին, գրել են նաև պաշտոնական անձինք: Մասնավորապես, Թուիրքիայում ԱՄՆ դեսպան Ռիկարդոնեն հայտարարել է, որ Անկարան սատարում է «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրային»: Իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ Թուրքիան և մերձավորաևելյան մյուս երկրները այնքան էին տարվել Ասադին պաշտոնանկ անելու գաղափարով, որ հանուն դրա սատարեցին «Ալ Քայիդայի» կողմնակիցներին Սիրիայում: Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով․ Կտրականապես համաձայն չենք Փաշինյանի հետ՝ ՀՀ համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա Նա շեշտել է, որ Հայաստանը ՌԴ–ի մերձավոր գործընկերն է և շփումները նրա հետ կշարունակվեն Վարչապետ․ Գերիների հարցը պետք է լուծի «Խաղաղության պայմանագիրը», անկախ նրանից՝ դա այնտեղ գրվա՞ծ է, թե ոչ Ըստ նրա, խաղաղության պայմանագիր նշանակում է ուրիշ մթնոլորտ, ուրիշ հարաբերություններ Փաշինյան. Պաշտոնապես ասում եմ՝ ՀՀ-ն պատրաստ է անցում տալ Բաքվին նույն պայմանով, ինչ Իրանը Նա նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը ՀՀ միջով անցնող բոլոր հնարավոր ճանապարհները բացելն է Հյս. Մակեդոնիայի ԱԳ փոխնախարար․ Հուսանք՝ Բաքուն կհասկանա և ի վերջո կստորագրի ՀՀ հետ խաղաղության պայմանագիրը Նա ընդգծել է, որ լավ խաղաղության համաձայնությունն այն է, երբ երկու կողմերն էլ գոհ են դրանից |