ՆԱՏՕ-ն սատարում է Հարավային Կովկասի հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ափսոսում են Հարավային Կովկասի եւ Մոլդովայի հակամարտությունների չկարգավորվածության մասին: Այդ մասին ասվում է Ռիգայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներին նվիրված հռչակագրում: «ՆԱՏՕ-ի անդամ երկրները սատարում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը: Մենք շարունակում ենք աջակցել այդ երկրների հակամարտության գոտիներում խաղաղության հաստատմանը»,-ասվում է փաստաթղթում: Նշվում է նաեւ, որ ՆԱՏՕ-ն ողջունում է Վրաստանի հետ ինտենսիվ երկխոսության մեկնարկը Վրաստանի հետ եւ այդ երկրի ներդրումը միջազգային խաղաղապահ գործողություններում: «Մենք կշարունակենք ակտիվորեն աջակցել Վրաստանին բարեփոխումների անցկացման գործում քաղաքականության, տնտեսության, պաշտպանության, դատավարության ոլորտներում, ինչպես նաեւ երկրի տարածքում հակամարտությունների կարգավորմանը»,-նշվում է հռչակագրում: Ընդ որում փաստաթղթում նշվում է, որ տարածաշրջանի բոլոր երկրները պետք է կառուցողական դիրքորոշում ունենան խաղաղության եւ կայունության հաստատման ոլորտում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---