2 դեկտեմբերի 2015 - 15:12 AMT
Գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սայմոն Սենեկալը մասնակցելու են Զագրեբի մրցաշարին

Հայաստանի գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սայմոն Սենեկալը մասնակցելու են Զագրեբի միջազգային մրցաշարին՝ Golden Spin of Zagreb 2015-ին: Գեղասահորդները կմրցեն 8 զույգի հետ Ֆրանսիայից, Դանիայից, Հունգարիայից, Ֆինլանդիայից, Իտալիայից, Ճապոնիայից և ԱՄՆ-ից: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Golden Spin of Zagreb 2015 ընդգրկված է գեղասահքի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող ավանդական մրցաշարերի ցանկում:

Golden Spin of Zagreb 2015 մեկնարկում է դեկտեմբերի 2-ին և կեզրափակվի դեկտեմբերի 5-ին: