Ռուսաստան ապօրինի ներկրված թուրքական գյուղմթերքը կոչնչացվի

Ռուսաստան ապօրինի ներկրված թուրքական գյուղմթերքը կոչնչացվի

PanARMENIAN.Net - Հունվարի 1-ից «Ռոսսելխոզնադզորը» կոչնչացնի Թուրքիայից ապօրինի ներկրված գյուղմթերքը, եթե այն հայտնաբերվի Ռուսաստանի տարածքում, հայտնել է ՌԻԱ Նովոստին գերատեսչության մամուլի քարտուղար Յուլիա Մելանոյի վրա հղումով:

«Եթե մենք այդ արտադրանքը հայտնաբերենք, որպես ՌԴ տարածք ապօրինաբար ներկրված, ապա ունենք բոլոր լիազորություններն այն ոչնչացնելու համար: Կա կառավարության որոշում»,-ասել է Մելանոն:

Նա նշել է, որ Թուրքիայից սննդամթերքի ներկրման հիմնական մասը գերատեսչության ներկայացուցիչները զննում են նավահանգիստներում: «Այլ հարց է, եթե այն ներմուծվում է մաքսանենգ ճանապարհով և բացահայտվում է Ռուսաստանի տարածքում, ապա, այս դեպքում, բնականաբար, մենք իրավունք ունենք այն ոչնչացնելու:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել «ՌԴ քաղաքացիների ազգային անվտանգության ապահովման և ՌԴ քաղաքացիներին հանցավոր և այլ հակաիրավական գործողություններից պաշտպանելու և Թուրքիայի Հանրապետության դեմ հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին»: Նախագահը հանձնարարել է կառավարությանը պատրաստել թուրքական արտադրության ապրանքների ցանկը, որոնց ներմուծումը ՌԴ կսահմանափակվի, ինչպես նաև թուրքական ընկերությունների այն աշխատանքների և ծառայությունների ցուցակը, որոնց գործունեությունը կարող է արգելվել:

Թուրքիայից ի թիվս այլ ապրանքների արգելվում է ՌԴ ներկրել թռչնամիս, լոլիկ, սոխ, վարունգ, ցիտրուսներ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ և նեկտարին, սալոր, ելակ, աղ:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---