Ռուսաստանը Ստերլիգովին չի «արտահանձնի» Ադրբեջանին. Դրա մասին «խոսք չկա»

Ռուսաստանը Ստերլիգովին չի «արտահանձնի» Ադրբեջանին. Դրա մասին «խոսք չկա»

PanARMENIAN.Net - ՌԴ Քննչական կոմիտեն հարցաքննել է ռուս գործարար Գերման Ստերլիգովին, որին Ադրբեջանի իշխանությունները մեղադրում են Լեռնային Ղարաբաղ այցելության համար, հայտնել է Interfax-ը:

«Վերջերս ինձ կանչել էին Քննչական կոմիտե, որտեղ 2 աշխատակից ցուցմունքներ վերցրեցին: Հարցերը հիմնականում առնչվում էին այն մեղադրանքներին, որոնք ինձ ներկայացրել է ադրբեջանական կողմը, և ինձ արտահանձնելու վերաբերյալ հարցմանը»,-հայտարարել է Ստերլիգովը:

Ըստ Ստերլիգովի, քննիչներն ասել են նրան, որ «Ռուսաստանն իր քաղաքացիներին չի հանձնում» և որ նրա արտահանձնման մասին խոսք չկա, հայտնում է Gazeta.ru-ն:

Բաքուն մեղադրում է Ստերլիգովին Լեռնային Ղարաբաղ ընտանիքով այցելելու համար: Հուլիսի 29-ին Ադրբեջանը Ստերլիգովի միջազգային հետախուզում է հայտարարել Ինտերպոլի գծով` Լեռնային Ղարաբաղում գործունեության համար: Ավելի ուշ Ինտերպոլը դադարեցրել է Ստերլիգովի հետախուզումը, սակայն Ադրբեջանում դեռ նրա դեմ քրեական գործ կա հարուցված:

Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանցի գործարար, հայտնի ֆերմեր, «Ալիսա» ապրանքային բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովն ընտնիքի հետ փակել է Սլոբոդայում իր տան դռներն ու մեկնել է Լեռնային Ղարաբաղ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---