15 քուրդ զինյալ է սպանվել Թուրքիայի հարավ-արևելքում

15 քուրդ զինյալ է սպանվել Թուրքիայի հարավ-արևելքում

PanARMENIAN.Net - Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 15 գրոհային և մեկ թուրք զինծառայող է սպանվել երկրի հարավ-արևելյան Մարդին գավառի Դերիկ քաղաքի մոտ բախումների ընթացքում:

«Սպանվել է ՔԱԿ 15 անդամ, ձերբակալվել` 2-ը, նրանք հարձակվել էին անվտանգության ուժերի ու զրահատեխնիկայի վրա: Զոհվել է 1 զինվոր, 3 հատուկջոկատային թեթև վիրավորում է ստացել, մեկ զինվոր ծանր վիրավորվել է»,-ասվում է գավառի աշխատակազմի հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

Վերջին 4 ամսում քուրդ զինյալների հետ բախումներում սպանվել է մոտ 170 ոստիկան և զինվորական: ՔԱԿ կորուստների մասին հավաստի տվյալներ չկան` քրդերը հայտնում են տասնյակ սպանված մարտիկների և խաղաղ բնակիչների մասին, թուրքական պաշտոնական աղբյուրները` ՔԱԿ ավելի քան 2000 անդամի մահվան մասին: Թուրքիայի ՌՕՈւ կործանիչները հուլիսի 24-ից գրոհում են Թուրքիայի հարավ-արևելքում և Իրաքի հյուսիսում գտնվող ՔԱԿ դիրքերը:

Մինչդեռ, ինչպես հայտարարել է ՌԴ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բագդասարովը, ՌԴ-ն պետք է սկսի աջակցել քրդերին` ապահովելով զենքով ու տեխնիկայով: Որովհետև, եթե Թուրքիան որոշի լրջորեն մտնել Սիրիայի տարածք, առաջինը հարվածի տակ կհայտնվեն քրդերը, որի ելքից կախված կլինի պատերազմի հետագա ընթացքը:

«Այս իրավիճակում կասկած չկա, որ պետք է աշխատել քրդերի հետ: Եթե թուրքական կողմից սիրիական սահմանը խախտվի, ամեն ինչ շատ վատ ընթացք կստանա սիրիական բանակի համար, քանի որ միայն ՌԴ օդուժը չի կարողանա այդ հարձակումը կասեցնել: Իսկ քրդերին օգնել կարելի է և պետք է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---