Վարշավա-Երևան-Վարշավա կանոնավոր չվերթը կվերականգնվի

Վարշավա-Երևան-Վարշավա  կանոնավոր չվերթը կվերականգնվի

PanARMENIAN.Net - 2016-ի հունվարի 2-ից վերականգնվելու է Վարշավա-Երևան-Վարշավա կանոնավոր ուղիղ չվերթների իրականացումը լեհական LOT ավիաընկերության կողմից: Այս մասին հայտնել է Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Դա ոչ միայն Լեհաստան այցելելու, այլև Վարշավայի միջոցով այլ ուղղություններով ճամփորդելու հրաշալի հնարավորություն է: Վստահ եմ, որ մեր երկու մայրաքաղաքների միջև կանոնավոր ուղիղ չվերթներով կապը իր դրական ազդեցությունը կունենա ոչ միայն զբոսաշրջության զարգացման , այլ մեր երկու երկրների միջև բազմակողմանի կապերի ամրապնդման և զարգացման, բարեկամ ժողովուրդների միջև առավել ինտենսիվ շփումների ապահովման առումով», - ասել է Ղազարյանը:

Չվերթերի վերակազմավորման պատճառով, LOT -ը հուլիսի 1-ից դադարեցրել էր դեպի Երևան չվերթերը:

LOT-ը թռիչքներ է իրականացնում դեպի աշխարհի 31 պետությունների 49 քաղաք: Ավիաընկերությունն ստեղծվել է 1929-ի հունվարի 1-ին, իսկ 1930-ի ապրիլի 1-ին դեպի Բուխարեստ կատարել առաջին միջազգային չվերթը: 2010-ի հուլիսի 1-ից լեհական LOT-ը սկսել է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևանից դեպի Վարշավա և հակառակը: Ուշագրավ

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---