Բալայան. Եթե Թուրքիան ուզում է նպաստել ԼՂ կարգավորմանը, ապա պետք է հեռու մնա

Բալայան. Եթե Թուրքիան ուզում է նպաստել ԼՂ կարգավորմանը, ապա պետք է հեռու մնա

PanARMENIAN.Net - Եթե Թուրքիան իրոք ցանկանում է նպաստել խնդրի կարգավորմանը, ապա պետք է հեռու մնա բանակցային գործընթացից։ Այս մասին ասել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հայտարարությանը:

Թուրքիայի վարչապետը Ադրբեջան այցի ընթացքում դեկտեմբերի 4-ին անդրադարձել էր Կովկասում խաղաղություն հաստատելու Թուրքիայի ջանքերին, և նշել, թե իրենք մշտապես եղել են և լինելու են «եղբայրական Ադրբեջանի հողերը հետ ստանալու հարցում»:

«Մի կոչ էլ Հայաստանին եմ ուղղում: Եթե վերադարձնեք Ձեզ չպատկանող հողերը, ապա կընդգրկվեք Թուրքիա-Ադրբեջան-Թբիլիսի խմբի մեջ: Մենք ոչ ոքի նկատմամբ թշնամական դիրքորոշում չունենք: Սակայն Ղարաբաղի հարցում մեր դիրքորոշումը հստակ է: Թուրքիան ցանկանում է ողջ տարածաշրջանում խաղաղություն հաստատել: Թուրքիան երբեք կողմ չի եղել մեկուսացմանը», - ասել է նա:

«Շարունակում ենք մնալ համոզման, որ եթե Թուրքիան ցանկանում է նպաստել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, ապա պետք է որքան հնարավոր է հեռու մնա գործընթացից», - ասել է Բալայանը, գրում է Tert.am-ը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---