Reuters. ԻՊ-ն մտադիր է վնասել Թաիլանդում «ռուսական շահերին»

Reuters. ԻՊ-ն մտադիր է վնասել Թաիլանդում «ռուսական շահերին»

PanARMENIAN.Net - Սիրիայից Թաիլանդ է ժամանել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 10 կողմնակից՝ «ռուսական շահերին» վնաս հասցնելու համար։

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով, համապատասխան նախազգուշացումը՝ «շտապ» նշումով, թագավորության ոստիկանությունը ստացել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունից։

Ռուսական հատուկ ծառայությունների տվյալներով՝ սիրիացիները, որոնք կասկածվում են ԻՊ-ի հետ կապեր ունենալու համար, Թաիլանդ են ժամանել հոկտեմբերի 15-31-ին, գրում է Tert.am-ը:

Ռուսական կողմը թաիլանդցիներին կոչ է արել ուժեղացնել վերահսկողությունն այն շրջաններում, որոնք ռուսական իշխանությունների համար մտահոգիչ են համարվում։

Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, վթարի ենթարկվեց թռիչքից 23 րոպե անց: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: A321-ի ինքնագրիչների վերծանմամբ զբաղվող քննիչները հայտնել են, որ գրանցվել է պայթյուն, որը կապված չի եղել շարժիչի խափանման հետ: «Սև արկղերի» ձայնագրությունները թույլ են տալիս լսել պայթյունի աղմուկը, որը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ»:

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հաստատել է Սինայի թերակղզում կործանված A321 ռուսական ինքնաթիռում ահաբեկչության փաստը։ Նա հայտնել է, որ օդանավում պայթուցիկ սարք է պայթել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը կփնտրի և կպատժի հանցագործներին:

Ահաբեկչության համար պատասխանատվություն է վերցրել «Իսլամական պետությունը»:

ՌԴ հատուկ ծառայությունները $50 մլն պարգևատրում են խոստացել A321 ինքնաթիռի ահաբեկչության հետ կապ ունեցողների մասին տեղեկատվության համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---