Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն դեկտեմբերին

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն դեկտեմբերին

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերին: Այս հարցը քննարկվել է դեկտեմբերի 3-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ, որի շրջանակում ձեռք է բերվել պայմանավորվածությունը: Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգրադում ԵԱՀԿ նախարարական խորհուրդի նիստի ավարտին լրագրողների հետ հանդիպմանը:

Հանդիպման վայրն ու կոնկրետ ամսաթիվը կհրապարակվեն ավելի ուշ:

«Ըստ ձեռք բերված պայմանավորվածության, հանդիպման մասին կհայտարարվի, չնայած որ Ադրբեջանը մշտապես խախտում է պայմանավորվածությունները: Ի՞նչ է դա նրանց տալիս: Բայց մենք այդպիսի բաներով չենք զբաղվում, և ըստ պայմանավորվածության, հայտարարություն կարվի այն ժամանակ, երբ նախատեսել ենք: Բայց հանդիպումը լինելու է դեկտեմբերին»,- ասել է Նալբանդյանը:

Նալբանդյանը նաև նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հասցեագրված էր բացառապես Ադրբեջանին:

Ըստ նրա, հայտարարությունը մի քանի կոչ է պարունակում բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորմանը հասնելու սեփական հանձնառությունները հաստատելու մասին:

Նախարարը նշել է, որ ոչ միայն ԱԳ նախարարները, այլ նաև ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներն են նման հայտարարություններ արել: Եվ Հայաստանը մշտապես հաստատել է իր դիրքորոշումն այդ հարցում: «Մենք չլսեցինք Ադրբեջանի ձայնը: Ի՞նչ է մտածում այս ամենի վերաբերյալ: Այս կոչը հերթական անգամ ուղղված է Ադրբեջանին»,-ասել է նա` նշելով, որ Ադրբեջանն է հանդես գալիս ռազմատենչ կոչերով և ուժ կիրառում: Նա նաև հավելել է, որ համանախագահները կոչ են արել կողմերին հաստատել, որ համաձայն են սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծմանը: «Համանախագահները խստորեն քննադատել են ծանր հրետանու կիրառումը: Իսկ ո՞վ է այն կիրառում: Ադրբեջանական կողմը, հետևաբար, դատապարտվում է Ադրբեջանի կողմից ծանր հրետանու կիրառումը: Եվ վերջապես, համանախագահները, դատապարտում են համանախագահների հասցեին հնչեցված խիստ քննադատությունը: Հայաստանը երբևէ քննադատե՞լ է: Իմ ելույթում ես նշել եմ, որ Հայաստանը երբեք դա չի արել»,-ասել է Նալբանդյանը` հավելելով, որ այս պահի դրությամբ հարցը հետևյալն է. որքանո՞վ է Ադրբեջանը ականջալուր այս շեշտադրումներին և որքա՞ն համարժեք է ընկալում այն, ինչ ասում է միջազգային հանրությունը:

ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով համատեղ հայտարարություն են տարածել:

«Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնելու գաղափարին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Վերջին շրջանում գրանցված սրացման ֆոնին մենք կողմերին կոչ ենք անում վերահաստատել հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունն ու ցրել թյուրըմբռնումը, թե իրենք լուրջ չեն խաղաղության հասնելու բանակցություններում։ Կողմերը պետք է շարունակեն 2014 թվականին Սոչիի, Ուելսի ու Փարիզի գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված համաձայնության տարրերի շուրջ քննարկումները ու 2016 թվականին ակտիվացնեն երկխոսությունը՝ այդ առաջարկների հիման վրա»,-հայտարարել են կողմերը: Հայտարարության մեջ նշվում է, որ այս տարի շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բռնության դեպքերի աճով պայմանավորված՝ ստատուս քվոն անկայուն է դարձել:

«Մենք հատկապես դատապարտում ենք նռնականետերի ու այլ ծանր տեխնիկայի կիրառումն ու ափսոսում ենք, որ դրանց օգտագործման հետևանքով տուժում է խաղաղ բնակչությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, և անմեղ մարդկանց տառապանքն ու մահերը արդարացում չունեն: Մենք կողմերին խստագույնս կոչ ենք անում նվազեցնել լարվածությունն ու պաշտպանել մարդկանց կյանքը»,-ասված է հաղորդագրության մեջ, որում նաև կոչ է արվում ընդունել ԵԱՀԿ-ի հետաքննչական մեխանիզմները:

«Անցած տարի մենք ականատես եղանք համանախագահների ու Մինսկի խմբի ձևաչափի դեմ մեղադրանքների: Եվս մեկ անգամ ցանկանում ենք ընդգծել, որ Մինսկի խումբը միակ ձևաչափն է, որն ընդունել են կողմերն ու որը ձեռք է բերել ԵԱՀԿ-ի բոլոր անդամ երկրների վստահությունը:

Խաղաղ բանակցությունների անհաջողության վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված ցանկացած մեղադրանք հանդիսանում է այն հիմնական տարրը, որը խանգարում է խաղաղության գործընթացին, փորձ է թաքցնելու այն փաստը, որ Ադրբեջանն ու Հայաստանը քաղաքական կամք չեն դրսևորում՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ծավալված մարտերի ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995-ին ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---