Die Presse. Թուրքիան և ԻՊ-ն նավթային գործակցություն են վարում

Die Presse. Թուրքիան և ԻՊ-ն նավթային գործակցություն են վարում

PanARMENIAN.Net - Թուրքիայի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործակցությունն ավելի բազմակողմանի է, քան հայտնի է միջազգային հանրությանը: Այս մասին գրում ավստրիական Die Presse թերթի թղթակիցը:

Նա գրում է, որ գրոհայինների հսկողության տակ է գտնվում թուրք-սիրիական սահմանի գրեթե 100 կմ-ոց հատվածը, որտեղով իրականացվում է մաքսանենգություն, նավթի վաճառք, զենքի, գումարի փոխանցում, հնագույն իրերի և սննդամթերքների տեղափոխում: Հոդվածում նշվում է, որ ԻՊ-ին ենթակա տարածքներով գրեթե անխոչընդոտ անցնում են ջիհադի կողմնակիցներն ինչպես Թուրքիայի, այնպես էլ հակառակ ուղղությամբ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին, գրում է Tert.am- ը:

Լրագրողը նշում է նաև, որ թեև Թուրքիան միացել է ԻՊ-ի դեմ արևմտյան դաշինքին, թուրքական ինքնաթիռները հիմնականում ռմբակոծում են Քրդական աշխատավորական կուսակցության դիրքերն Իրաքում և Սիրիայում` այդկերպ թուլացնելով միակ ուժը, որն ունակ է պայքարել ԻՊ-ի դեմ ցամաքում:

Հեղինակը հայտնում է, որ նավթը տեղափոխվում է Զախու քաղաք` Իրաքի Քուրդիստանում, որտեղ աճուրդի է դրվում։ Այնուհետև թուրքական ընկերությունները վերցնում են այն և տանում Թուրքիայի նավահանգիստներ։

Ու չնայած ԻՊ-ի գրոհայինները նավթը վաճառում են իր ինքնարժեքից ցածր գնով, ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հումքի վաճառքը գնահատել է մոտ 500 մլն դոլար, նշվում է հոդվածում։

Կարդացեք նաև՝ Ըստ Իրաքի քրդերի՝ ՌԴ-ի տարածած լուսանկարներում Թուրքիա տեղափոխվող իրենց նավթն է

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---