ՌԴ-ն հրթիռային համակարգեր է մատակարարում Իրանին

ՌԴ-ն հրթիռային համակարգեր է մատակարարում Իրանին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը սկսել է S-300 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր մատակարարել Իրանին:

«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այս մասին դեկտեմբերի 3-ին հայտարարել է զենքերի վաճառքի գծով Ռուսաստանի նախագահի խորհրդական Վլադիմի Կոժինը, «Ազատություն» ռադիոկայանը:

2010-ին Ռուսաստանը սառեցրել էր Իրանին S-300 համակարգեր մատակարարելու գործարքը, այդ որոշումը պատճառաբանելով ՄԱԿ-ի պատժամիջոցներով, սակայն այս տարի գործարքի սառեցումը չեղյալ հայտարարվեց, երբ Իրանը աշխարհի 6 գերտերության հետ համաձայնության եկավ իր միջուկային ծրագիրը կրճատելու շուրջ:

Իրանին հեռահար հրթիռային համակարգերի մատակարարումը հարուցել է Իսրայելի, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրների և Միացյալ Նահանգների դժգոհությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---