1 դեկտեմբերի 2006 - 13:38 AMT
Լորդ Ռասսել Ջոնսթոն. «Իմ նպատակը բոլոր հարցերի հրաշագործ լուծումը չէ»
«Ես կարծում եմ, որ կարեւոր է, որպեսզի երկու երկրները, չնայած, որ հանդիսանում են Եվրոպայի Խորհրդի անդամներ, սկսեն խոսել միմյանց հետ գոյություն ունեցող երկխոսությունից առանձին, որը միայն նախագահների մակադրակով է, ինչպես օրինակ հանդիպումը, որ կայացավ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ»,- հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթակոմիտեի նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնը: Նրա խոսքերով, Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանականների միջեւ հանդիպումն իր նախագահությամբ կկայանա հունվարի վերջում, Ստրասբուրգում` Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհախողովի (ԵԽԽՎ) նսիտի ընթացքում:

Ինչպես նշել է ԵԽԽՎ ենթակոմիտեի նախագահը, սկզբում նրանք պետք է պարզապես հանդիպեն, ճանաչեն միմյանց: «Լուրջ հարցեր շոշափելու անհրաժեշտություն չկա: Իմ նպատակը բոլոր հարցերի անմիջապես եւ հրաշագործ լուծումը չէ, դա անհնարին է, անհրաժեշտ է ավելի լավ մթնոլորտ ստեղծել եւ ապա քննարկել այն հարցերը, որոնցում կարելի է երկխոսության հասնել, օրինակ, տրանսպոտային կապերի մասին հարցը»,- ավելացրել է նա:

Նա նաեւ նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը կարող են հասնել միայն հակամարտությանը մասնակցող երկրների կառավարությունները, իսկ ենթակոմիտեի խնդիրը երկու կողմերի միջեւ երկխոսության ստեղծումն է: «Սակայն ես գտնում եմ, որ շատ կարեւոր է, որպեսզի ընհանուր երկխոսություն սկսվի: Մի կողմից, եթե հակամարտության ինչ-որ կարգավորում լինի, ապա այն կհետեւի այն բանից հետո, երբ երկու կողմերն էլ գնան որոշակի քանակությամբ զիջումների: Սակայն տվյալ պահին կողմերից ոչ մեկը պատրաստ չէ որեւէ փոխզիջման գնալ: Այդ պատճառով, միակ բանը, որ կարելի է անել, դա միմիյանց հետ խոսակցություն սկսելն է»,- ամփոփել է Ռասսել Ջոնսթոնը, հաղորդում է «Թրենդը»: