Ֆրանսիան հնարավոր է համարում, որ Ասադը ժամանակավորապես պահպանի պաշտոնը 5 դեկտեմբերի 2015 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ հնարավոր է համարում, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շարունակի պաշտոնավարել մինչև Սիրիայի ժամանակավոր կառավարության ձևավորումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Սիրիայի միասնությունը ենթադրում է անցումային իշխանություն: Դա չի նշանակում, որ Ասադը պետք է հեռանա մինչ անցումային կառավարության ձևավորումը»,-մեջբերել է «Ֆրանս պրեսը» Ֆաբիուսի հայտարարությունը: Ավելի վաղ նախարարը նշել էր, որ Վիեննայում Սիրիայի գծով հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադարարի անհրաժեշտության և այն մասին, որ հարկավոր է շարժվել սահմանադրության փոփոխության և ընտրությունների անցկացման ճանապարհով: Ֆաբիուսը նշել էր, որ բանակցությունների մասնակիցները չեն կարողացել փոխզիջման գալ Սիրիայի նախագահի ճակատագրի հարցում: Մինչդեռ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բացառել է քաղաքական իշխանափոխության հնարավորությունը երկրում մինչ «ահաբեկչությանը հաղթելը»: Ինչպես հայտարարել է Ասադը իտալական Rai հեռուստաալիքին տված հարցազրույցում, «քաղաքական դաշտում ոչ մի բանի չի կարելի հասնել, քանի դեռ ահաբեկիչների տիրապետության տակ են Սիրիայի շրջաններից շատերը»: Ըստ նրա, ահաբեկիչներին հաղթելուց հետո ցանկացած իշխանափոխության համար բավական կլինի 1,5-2 տարի, լինի դա նոր սահմանադրության ընդունում, հանրաքվեի անցկացում, խորհրդարանի ընտրություններ կամ «ցանկացած այլ ընթացակարգ նախագահական կամ այլ մակարդակով»: Ըստ ԱՄՆ նախագահ Օբամայի, քաղաքացիական պատերազմը Սիրիայում չի ավարտվի, եթե Ասադը շարունակի կառավարել երկիրը, քանի որ նա չի կարող «վերադարձնել օրինականությունը»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |