Իրանը Թուրքիայում ԻՊ-ի նավթի առևտրի մասին տվյալներ ունի 5 դեկտեմբերի 2015 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Իրանը պատրաստ է Թուրքիայի կառավարությանը տրամադրել Թուրքիայում «Իսլամական պետության» կողմից իրականացվող նավթի առևտրի մասին իր տվյալները: Այս մասին հայտարարել է Իրանի Որոշումներ կայացնելու նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին: «Եթե Թուրքիայի կառավարությունը տեղեկացված չէ երկրում ԻՊ-ի նավթի առևտրի մասին, ապա մենք պատրաստ ենք տեղեկություն տրամադրել»,- ասել է Ռեզաին Սիրիայում հակամարտության հետևանքով տուժածներին այցելության ժամանակ, «ԻՐՆԱ» իրանական լրատվական գործակալությանը հղումով գրում է tert.am-ը: Նրա խոսքով` իրանական կողմը տեսանյութով և լուսանկարներով ֆիքսել է Սիրիայի բոլոր ուղիները, որոնցով անցնում են ԻՊ-ի նավթը Թուրքիա հասցնող բեռնատարները: Նա ընդգծել է, որ այդ ապացույցները կարող են հրապարակվել նաև ԶԼՄ-ներում: Ռուսաստանի ՆԳՆ-ն դեկտեմբերի 2-ին հրապարակել է լուսանկարներ ու տեսանյութեր, որոնցում արձանագրված է թուրքական նավահանգիստներում բենզատար մեքենաների կուտակում, որոնք ժամանել են իսլամիստներին ենթակա տարածքներից: RBC-ն հայտնում է, որ խոսքը մասնավորապես Թուրքիայի Դերթիյոլ և Իսանդերուն նավահանգիստների մասին է: Լուսանկարներն արված են տիեզերական հետախուզության միջոցներով, ըստ այդմ՝ բենզատարները հատել են թուրք-սիրիական սահմանը և ապօրինի նավթով ուղղվում են Թուրքիա: Հայտնի է, որ այդ նավթի մի մասը ուղարկվել է վերամշակման Թուրքիայի սահմաններից դուրս և այժմ վաճառվում է ներքին շուկայում: ՌԴ-ի ՆԳՆ-ի տվյալներով օրական թուրքական նավահանգիստներում բեռնաթափվում է առնվազն մեկ տանկեր նավթ: Կարդացեք նաև՝ Die Presse. Թուրքիան և ԻՊ-ն նավթային գործակցություն են վարում Ըստ Իրաքի քրդերի՝ ՌԴ-ի տարածած լուսանկարներում Թուրքիա տեղափոխվող իրենց նավթն է Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |