1 դեկտեմբերի 2006 - 13:43 AMT
ՀՀ դիրքորոշումը «սառեցված հակամարտությունների» հարցով ՎՈՒԱՄ նախաձեռնության վերաբերյալ անփոփոխ է
Դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ում կկայանա հետխորհրդային տարածքում «սառեցված հակամարտությունների» վերաբերյալ ՎՈՒԱՄ բանաձեւի նախագծի քննարկումը: Ինչպես Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Հայաստանի դիրքորոշումը այդ քննարկման հարցով անփոփոխ է: «Մենք գտնում ենք, որ տվյալ նախաձեռնությունը կխանգարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի նորմալ ընթացքին»,- ասել է նա: Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը վստահ է, որ տվյալ բանաձեւը բոլորովին տեղին չէ եւ չի արտացոլում իրական վիճակը: