ԼՂՀ ՊՆ. ՊԲ գնդապետի զոհվելու մասին Ադրբեջանի տարածած լուրն ապատեղեկատվություն է 5 դեկտեմբերի 2015 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ի առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվեց հերթական ապատեղեկատվությունն այն մասին, թե ադրբեջանական կողմը հրետակոծել է հայկական դիրքերն ու հասցրել լուրջ վնասներ: Ըստ այդ հրապարակումների՝ հրետակոծության ժամանակ իբրև թե զոհվել է ՊԲ գնդապետ Ջալալ Հարությունյանը: ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքել է այս տեղեկությունները: «Հերթական ապատեղեկատվությունն է: Նրանց, ովքեր այդքան ուզում են սպանել Ջալալ Հարությունյանին, խորհուրդ կտամ այսօր՝ երեկոյան, միացնել Արցախի հեռուստատեսությունը. գնդապետն ուղիղ եթերով խոսելու է», - ասել է Հասրաթյանը, մեջբերում է Aysor.am-ը: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 600 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 120մմ-ոց հրանոթներից, 60, 82 միլիմետրանոց ականանետերից, ՌՊԳ-7, ՀԱՆ-17 և «Մուխա» տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6000 կրակոց: Նշված ժամանակահատվածում հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք: ԼՂՀ ՊՆ-ը նաև տեղեկացնում է, որ բացի հրադադարի ռեժիմի վերոնշված խախտումներից, շաբաթվա ընթացքում հակառակորդը ձեռնարկել է մի շարք հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված գործողություններիարդյունքում կանխվել են: Հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել իր ելմանդիրքերը: «Հատկանշական է, որ ադրբեջանական քարոզչությունը, փորձելով պարտակել սեփական զինուժում առկա կորուստներն ու իրենց բարոյալքված զինուժի մարտական ոգին բարձրացնելու համար, տարածել է «իրենց հաղթական գործողությունների» մասին տեսագրություն՝ չմոռանալով նշել, որ այդ հրենատային հարվածների հետևանքով պաշտպանության բանակում կան բազմաթիվ զոհեր՝ մասնավորապես հիշատակելով բանակի լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ջալալ Հարությունյանի անունը», - ասվում է ՊՆ հաղորդագորւթյունում: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է տվյալ հրապարակման՝ իրականության հետ ոչ մի կապ չունենալու մասին: «Գնդապետ Ջալալ Հարությունյանն իր աշխատասենյակում է և հաջողությամբ կատարում է իր առջև դրված խնդիրները: Ուղղակի ադրբեջանական քարոզիչները դեռևս գտնվում են «Հազար ու մի գիշեր» հեքիաթի ազդեցության տակ և հերթական անգամ փորձում են ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն»: Ավելի ուշ, կներկայացվի գնդապետ Ջալալ Հարությունյանի մեկնաբանությունը իր շուրջ տարածված ապատեղեկատվության և առաջնային գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նույնպես անդրադարձել է Ադրբեջանի նշված ապատեղեկատվությանը ֆեյսբուկյան իր էջում: «Հերթական անգամ ադրբեջանական քարոզչամեքենան կեղծ լուրեր է տարածել, որում նշում է հստակ անուններ: Այդ ամենը լիարժեք կեղծիք է, որին ԼՂՀ ՊԲ-ը մանրամասն կանդրադառնա: Սակայն դրված տեսանյությում նրանք փաստորեն խոստովանում են իրենց խախտումները, որի համար ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը դեռ պատասխանատվություն է կրելու, բոլոր ձևերով: Ինչպես արդեն նշել եմ այս ամենը արվում է նաև, ՀՀ-ում ընտրությունների ժամանակ, իրավիճակը ապակայունացնելու նպատակով», - գրել է նա: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |