Ազատ ոճի ընբիշ Դավիթ Սաֆարյանը՝ Նուսուևի հուշամրցաշարի հաղթող 5 դեկտեմբերի 2015 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի 2013-ի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (65 կգ) դարձել է Շևալյե Նուսուևի հուշամրցաշարի հաղթող: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը վստահ հաղթանակ է տարել ռուսաստանցի Արտեմիր Կուանտովի նկատմամբ (10:0): Քառորդ եզրափակչում Սաֆարյանը 10:6 հաշվով հաղթել է օսեթ Ասլան Քոշտիին: Եզրափակչի ուղեգիրը հայ մարզիկը վիճարկել է 19-ամյա դազստանցի Ահմեդ Ուսմանովի հետ: Սաֆարյանը միչև վերջին պահը 1:3 հաշվով պարտվում էր պատանի ըմբիշին, սակայն գոտեմարտի ավարտից 3 վայրկյան առաջ, նրան հաջողվել է հաղթանակ կորզել (6:3): Եզրափակչում հայ ըմբիշը 3:1 հաշվով հաղթել է դաղստանցի Մուրշիդ Մութալիմովին: 2014-ի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը մեկնարկային գոտեմարտում 6:1 հաշվով առավելության է հասել Մագոմեդրասուլ Մագոմեդովի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում պարտվել դաղստանցի Արտյոմ Գեբեկովին, վերջինս մտավ եզրափակիչ, ինչը հայ ըմբիշին թույլ տվեց շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար: Սփոփիչ գոտեմարտում Բարսեղյանը 2:3 հաշվով առավելության է հասել Ստեփան Սորկոմովի նկատմամբ: Բրոնզե մեդալի համար պայքարում հայ ըմբիշը 10:3 հաշվով հաղթել է Մոլդովան ներկայացնող Ալեքսանդր Կիրտոակեին: Դեկտեմբերի 5-ին մրցագորգ դուրս կգա Հայաստանը ներկայացնեղ վերջին ըմբիշը` Հաջիմուրադ Նուրմագոմեդովը: Ռուս վաստակավոր մարզիչ Շևալյե Նուսուևի հուշամրցաշարը մեկնարկել է դեկտեմբերի 4-ին, կեզրափակվի 5-ին Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզապալատում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |