Հրդեհ Ադրբեջանի նավթային կառամատույցում. Տասնյակ զոհեր կան 5 դեկտեմբերի 2015 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ի երեկոյան Կասպից ծովի «Գյունեշլի» հանքավայրի թիվ 10 կառամատույցում սասատիկ քամու հետևանքով հրդեհ է բռնկվել, որը դեռ չի մարվել: Կան զոհեր և վիրավորվեր, հայտնում է haqqin.az-ը ոչ պաշտոնական աղբյուրների վրա հղումով: Նավթագործներից ոմանք խեղդվել են փրկարարական գործողության ժամանակ, քանի որ փրկարարների ռետինե նավակը պատռվել է, այդ մասին հայտնել են զոհվածների հարազատներն ու մերձավորները: Կան նաև չհաստատված տեղեկություններ կառամատույցում գազի պայթյունի մասին, հայտնում է contact.az-ը: «Ընդհանուր առմամբ կառամատույցում 84 մարդ է եղել: Բանվորների մի մասին հաջողվել է տարհանել, սակայն ուղղաթիռները չեն կարողանում մոտենալ կառամատույցին սասատիկ քամու պատճառով: Տարհանվել է 20 մարդ»,-facebook-յան իր էջում գրել է Նավթագործների իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար Միրվարի Ղահրամանլին: Այդ տեղեկությունը հաստատել է փրկարարական գործողությանը մոտ աղբյուրը: Reuters-ն իր հերթին Ղահրամանլիի վրա հղումով հայտնում է, որ հրդեհից 32 մարդ է զոհվել, 42-ը` փրկվել է: «Գյունեշլի» կառամատույցը 1981-ին բացված «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» բլոկի մաս է կազմում: Կառամատույցը մշակում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը նավթարդյունաբերող ընկերություննեևրի միջազգային կոնսորցիումի հետ համատեղ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |